Դոլարն արժևորվում է բոլոր արժույթների համեմատ ևս, բայց ոչ այն տեմպերով, ինչպիսին ռուբլու համեմատ։ Արժևորման հիմնական խթանն, ըստ իս, ԱՄՆ-ի ինքնաբավ «նավթահումքային» քաղաքականությունն է, որը իրականացվում է էներգակիր հումքի արտահանումով գոյատևող ՌԴ-ի կողմից տարվող քաղաքակիրթ աշխարհին սպառնացող, ագրեսիվ քաղաքականության դեմ՝ Աբխազիայի, Օսեթիայի և Ղրիմի անեքսիաներ, Լուգանսկի ու Դոմբասի շրջափակում, ոչնչացված հոլանդական մարդատար ինքնաթիռ, միջազգային տարատեսակ կանոնների անտեսում կամ խախտում, մի շարք միջուկային հաթաթաներ և այլն։
Ռուսական շուկան դատապարտված է խորը ճգնաժամի, քանի որ «գազի և նավթի ցածր գներին հարմավելու» պուտինյան քաղաքականությունը կտևի տարիներ, որի համար անհրաժեշտ են ֆինանսական ահռելի միջոցներ, ինչը ՌԴ-ն չունի և չի կարող վերցնել միջազգային կազմակերպություններից, նրան նաև չեն ֆինանսավորի այլ պետություններ ևս, քանզի ոչ միայն կզրկվեն Արևմուտքի հետ հարաբերություներից, այլև կարժանանան արևմտյան պատժամիջոցներին։
ՌԴ-ն խորը ճգնաժամին կհաջորդի իշխանափոխություն և անկախությունների շքերթ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա ազդեցության գոտում գտնվող երկրներում կամ ինքնավարություններում, ու հուսանք՝ դրան կմասնակցի նաև Հայաստանը։
Հ.Գ. Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, քանզի շատ դեպքերում սխալվում ենք, բայց միանշանակ է, որ հետաքրքիր պատմական իրադարձությունների ենք ականատես լինելու։