Այսօր մայր բուհում էի, Երևանի Պետական Համալսարանում:
Անկեղծ ասած զարմացա այն տեսնելով այդքան մարդաշատ, հատկապես, որ քննական, ավարտական և ընդունելության բոլոր կրքերը հանդարտվել են: Այնուհետ պարզեցի, որ այդ բազմության նպատակը մեկն էր, գոնե հեռակա կրթություն ստանալը:
Զրուցելով շատերի հետ, հասկացա, որ դիմորդները իսկապես հիասթափված էին ամեն ինչից:Ե՛վ պետությունից, և՛ կրթական մակարդակից, և՛ ընդունելության մրցույթի արդյունքներից:
Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ընկնենք այդ միավորների հետևից:Ինչո՞ւ չենք կարող նորմալ եվրոպական երկրների պես, քննությունները հաղթահարելով, և դրական միաորներ ստանալով ընդունվել բուհեր և բարձրագույն կրթություն ստանալ մեր ցանկացած մասնագիտություններով:
Ինչո՞ւ հիասթափվենք, ինչու ընկրկենք:
Ինչո՞ւ պետք է պետությանը խնդրես քեզ գրագետ մարդ դարձնի, որ շենացնես երկիրդ: ԻՆՉՈ՞Ւ...
Հարցեր որոնց պատասխանները դժվար թե տրվի:
Ինչո՞ւ պետք է հարուստ հայրիկի անգրագետ զավակները ընդունվեն ամենալավ բաժինները, իսկ միջին և բարձր բալեր իրենց գիտելիքներով հավաքած երեխաները, փողով գնված բարձր գնահատականների հետ մրցույթում, դուրս մնան:
Ինչո՞ւ է պետությունը ուզում ավելացնել բանվորնորի թիվը մեր երկրում, առանց այդ էլ նրանք այսօր, հավատացեք, մեծամասնություն են կազմում:
Ինչո՞ւ այնպես անել, որ հիասթափվի մատաղ սերունդը: Ինչո՞ւ այնպես անել, որ նրանք միակ փրկությունը տեսնեն երկրից դուրս` հեռանալով այստեղից:
Միգուցե "ինչուներս" շատ էին, բայց ես ներկայացրի դրանց ընդամենը մի չնչին տոկոսը:
Ինչո՞ւ պետք է ես խնդրեմ, Պետությու՛ն, Թո՛ղ Գիտելիք Ստանամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել