Ժամեր առաջ համացանցը ցնցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Աննա Սմբատյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, որում հեղինակը նախարարին մեղադրում էր իրեն խոսացնեու, իսկ ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «կպցնելու» մեջ: Ցավում եմ, որ համացանցն այսօր վերածվել է մի դաշտի,  որտեղ ապատեղեկատվություն տարածողներն ավելի շատ են, քան տեղեկատվություն տվողները, ինչը բավական դժվարացնում է իրական ինֆորմացիայի զտումն այս դաշտից:

BlogNews.am-ն իր վրա է վերցրել բլոգոլորտի յուրահատուկ ուղեցույցի ֆունկցիան և վերահրապարակելով համացանցում տեղ գտնող յուրաքանչյուր հետաքրքիր գրառում, փորձում է համակարգված ձևով մատուցել հանրությանը: Մեր գործունեության ընթացքում երբեք չենք ուղղորդվել մարդկանց և երևույթների նկատմամբ մեր սուբեկտիվ պատկերացումներով՝ առաջնորդվել համակրանքներով ու հակակրանքներով, ուստի փորձում ենք մաքսիմալ անաչառ լինել և արտացոլել այն ինչ կատարվում է բլոգոլորտում:

Մինչդեռ պրն Թովմասյանի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին քիչ չէին մարդիկ, ովքեր ինձ մեղադրեցին կողմնակալ բերաբերմունքի մեջ հանդեպ Արդարադատության նախարարի, կարծելով , թե ես նպատակ ունեմ նրան վարկաբեկել, ինչ-ինչ դրրդապատճառներ ունենալով: Թերևս դա էր պատճառը, որ որոշեցի այս գրառումը կատարել և փորձել ոչ միայն փարատել նման կասկածները, այլև միանգամայն անհիմն համարել ինձ ներայացված մեղադրանքը:

Պետք է նշեմ, որ Հրայր Թովմասյանի մասին գրառումը, որ տեղ էր գտել BlogNews-ում բացարձակապես չի արտահայտում իմ վերաբերմունքն այդ անձի ու պաշտոնյայի նկատմամբ: Հրայր Թովմասյանին անձնապես չեմ ճանաչում, և իմ վերաբերմունքը նրա նկատմամբ ձևավորվել է զուտ նրա գործունեության մասին հրապարակումներից ու մեր ստացած տեղեկատվություններից: Ինչը ինձ հնարավորություն է տալիս փաստել, որ Հայաստանի համար նա նոր որակի նախարարի կեպար է, ով իր հետ այդ բարդ ու պատասխանատու համակարգ նոր շունչ է բերել: Անշուշտ, չի կարելի չնկատել և չգնահատել այն լայնամասշտաբ բարեփոխումները, որ պրն Թովմասյանն իրականացնում է այնպիսի կարծրացած ոլորտներում, ինչպիսիք են քրեակատաողական հիմնարկները, նոտարական համակարգը, ԶԱԳՍ-երը և այլն: Ուստի բնական է, որ այս պրոցեսի ընթացքում նա հանդիպում է լուրջ դիմադրության: Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում նրա նկատմամբ ոչ միայն մեծ հասարակական հետաքրքրություն է առաջանում, այլև վարկաբեկման մեծ ցանկություն՝ կարծրատիպային մտածելակերպով օժտված մեր որոշ համերկրացիների կողմից, որոնք նախարարին բացեիբաց չեն կարող քննադատել. դա խիստ վտանգավոր է, քանի որ ստիպված պետք է լինեն փաստել, որ դեմ են բարեփոխումներին: Ուստի իրենց անհամաձայնությունը հայտնում են լրատվական, ինչպես նաև համացանային վարկաբեկման հնարավոր բոլոր մեթոդներով: Չեմ բացառում, որ այդ սկանդալային նյութը, որ տեղ էր գտել մեր կայքում նույնպես այդ շարքից լիներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել