Ադրբեջանի մամուլից փչում են դեռևս առաջնագծում օգոստոսյան լարվածության քարոզչական քամիները։
Ադրբեջան են վերադառնում օգոստոսի սկզբին առաջնագծում վիրավորված ու Թուրքիայում առաջատար հոսպիտալներից մեկում բուժում անցնող զինծառայողները: Ընդ որում, նրանք վերադառնում են ժամանակային ինտերվալներով: Բնականաբար, ինչպես և նրանց մեկնելը, այնպես էլ վերադարձը վերածվել է շոուի: Այս ամենի լույսի ներքո ՊՌՎ-ում են Իլհամը, պաշտպանության նախարար Զաքիրը, Ադրբեջանի ՊՆ-ն առհասարակ, Ադրբեջան-Թուրքիա սերտ փոխհարաբերությունները, Թուրքիան` որպես տարածաշրջանի պրոսեցներում իր ներդրումն ունեցող, զինծառայությունը և այլն: Բայց մեդալը հակառակ կողմն էլ ունի: Ադրբեջանցի զինծառայողներին, եթե էսպես գնաց, կսկսի ձգել հայկական գնդակից վիրավորվելու հանգամանքը, եթե տեսնեն` ինչպես են իրենց անհայտ ծառայակիցներին ամիսներ շարունակ խնամում Թուրքիայում, ինչպես են լրագրողները վազում նրանց հետևից հարցազրույցի, ինչպես են մեծարում, ինչպես են կոկիկ կոստյումով ու փողկապով, պաշոնյաների ուղեկցությամբ պատվավոր կերպով հետ բերում նրանց հայրենիք: