Փոխանակման կետերում դոլարի արժեքն իջնում է ու շատ արագ տեմպերով: Այս պահին 1-ը 450-500-ի է դրամ-դոլար հարաբերակցությունը: Նայում ես ու զարմանում, թե ինչպես կարող են սենց տատանումներ գրանցվել, հիմա էլ հակառակ ուղղությամբ:
Մի կողմից լավ է, որ դոլարը զիջում է իր դիրքերը, բայց մյուս կողմից էլ հետաքրքիր է, թե արդյո՞ք շատ արագ գները բարձրացրած բիզնես վարող սուբյեկտները կիջեցնեն կրկին գները, թե՞ կստանան գերշահույթներ ժողովրդի հաշվին:
Կառավարության առաջին մասով խոստումը կատարվեց՝ դրամն արժևորվում է: Մյուս կողից լավ կլիներ, որ գործադիրը կարգավորի նաև թանկացած ապրանքների գների վերադարձը նախկին թվերին, թե չէ դոլարի գնի անկումն անիմաստ կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/625655870890202?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել