Ժողովուրդ, հանգիստ

Երեկ կրկին լուրեր էին տարածվել, որ սահմանամերձ ճանապարհի վրա ազերները կրակ են բացել: Դե ո՞նց սրանց չհայհոյես: Բայց պետք չի խուճապի մատնվել, եթե սահմանամերձ գյուղի հերոս բնակիչը հանգիստ է տանում դա ու արդեն թքած ունի ազերի կրակոցի վրա, երևանցին թող ուղղակի հանգիստ նստի էլի: Ի՞նչ մի ստեղ նստած խուճապահար ստատուսներ եք գրում:

Երեկ երթուղայինի վարորդները բողոքում էին գազի գնի բարձրացման դեմ: Իմ կարծիքով՝ ճիշտ են անում, բա էտ մարդիկ 10-12 ժամ քշում են, որ մի երկու կոպեկ փող տանեն տուն, հիմա էս պայմաններում այդ մի երկու կոպեկն էլ կալոնկեքին պետքա տա՞ն: Ու չասեք, թե պետք ա ուղեվարձը բարձրանա, ուղեվարձը բարձրանում ա, օրվա պլանն էլ հետն ա բարձրանում, այնպես որ, վարորդն ուղեվարձի բարձրացումից տուժում ա:

Ամբոխները խելագարված Ամանորյա ծախսեր էին անում, ու սուպերմարկետներում տեղ ու դադար չկար: Հավատացած եմ՝ կեսը պարտքով ու եսիմ ինչով են այդ առևտուրն անում: Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, դժվար սոված մնաք: Սուպերմարկետներն էլ երեկ դռները փակել էին: Դե հիմա որ ժողովուրդը տենց չհասներ ապրանքի վրա, շաքարավազը հաստատ կրկնակի չէր թանկանա, սուպերմարկետները չէին փակի դռները: Որքան թանկանում է, այնքան շատ են առնում, ով էլ լինի՝ կթանկացնի:

Ուրախ լուր. Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն ելույթներ է ունենում և հաղթանակներ է տանում: Շնորհավորում եմ մեր ֆուտբոլասերներին: Սա հետևողական աշխատանք է, ու հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր հավաքականն աշխարհում կլինի առաջիններից մեկը: Շնորհակալ եմ հավաքականի տղեքից ու մարզիչ Ռուբեն Նազարեթյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել