Դոլար-դրամ տատանումների ժամանակ որոշ մարդիկ կրկին սկսել են սպեկուլացիաների դիմել: Շուկայում շատ առաջին անհրաժեշտության իրեր իռացիոնալ գնային բարձրացում են ունեցել: Այս ամենը հավելյալ բեռ է դառնում, առանց այն էլ ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիների համար: Այս ամենը գալիս է նրանից, որ գները վերահսկող մարմիններն անգործության են մատնվել: Չտեսա մի քննադատական և ոլորտը կարգավորող հայտարարություն ոչ ՏՄՊՊՀ-ի, ոչ Գյուղնախարարության, ոչ Առողջապահության, ոչ սննդի անվտանգութան ու ոչ էլ մնացած պատասխանատուների կողմից: Վանաձորում հացը դոլարի կուրսից արագ է բարձրանում: Ո՞վ պետք է այս ամենը վերահսկի, քաղաքացի՞ն, եթե այո, ուրեմն դուք անիմաստ եք աշխատավարձ ստանում, փակեք ձեր հիմնարկները: Գլխներիս «Կարմիր Խաչ» են դարձել, գործ չեն անում, բայց խոսալուց խոսում ու ալյուր են հարստացնում:



