Քո մազերը. ճիշտ հաշվարկCosmo.am-ը գրում է․

Ընդունված է, որ գեղեցիկ մազերի որոշիչներն են փայլը, խտությունն ու առողջ տեսքը: Մազերը քո կերպարի կերտման գործում շատ կարևոր դեր են խաղում, և միայն ամենօրյա խնամքն է ապահովում դրանց հրաշալի տեսքը (առողջ կենսակերպի և սննդի մասին չենք խոսում՝ ենթադրելով, որ դու դա գիտես): Ցանկանո՞ւմ ես առողջ ու գեղեցիկ մազեր ունենալ։ Աշխատիր հետևել այս երեք պարտադիր պայմանին.

1. Կանոնավոր կտրվածքներ (ծայրերի հավասարեցում.

2. Մազերի խնամքի միջոցների ճիշտ ընտրություն.

3. Որակյալ գործիքներ. հրաժարվիր պլաստմասսե մեխիկներով սանրերից և ջերմային ռեժիմներ չունեցող վարսահարդարիչներից:

Կառուցվածքաբանություն
Խնամքի ճիշտ միջոց կարելի է ընտրել՝ ելնելով քո մազերի տեսակից:

Ուղիղ
Քեզ անհրաժեշտ է կոնդիցիոներ, սակայն, որպեսզի այն չծանրացնի մազերը, ամբողջությամբ լվա այն:

Գանգուր
Քեզ անհրաժեշտ միջոցը մազերն ավելի ենթարկվող դարձնող լոսյոններն են, որոնք ավելի արդյունավետ են խոնավ մազերի վրա կիրառելիս:

Ալիքաձև
Խուսափիր ծանր շամպուններից. ընտրիր լավ մաքրողները, որոնք փափկություն ու ծավալ են հաղորդում քո ալիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել