Մեր քաղաքացիներին բնավ չի հետաքրքրում քաղաքական անցուդարձը, թեկուզ դա լինի անկախության իրացումը, հատկապես այսքան խառնակիչ ծաղրածուների առկայության պարագայում:
Ամռանը Դեմ եմ շարժմանը միացան հազարավոր, մինչ այդ բացարձակ պասիվ մարդիկ: Օրենքը իրենց գրպանին էր դիպչել: Եվ նրանք արթնացան:
Այսօր, այն ինչ-որ կատարվում է տնտեսության մեջ, շատ մեծ վտանգավոր պոտենցիալ ունի: Վլադիմիր Իլյիչի ապրիլյան թեզերի իրավիճակն է մոտենում, և մարդ չկա ուղղակի, որին շրջանցի այս արհավիրքը:
Միգուցե բարին էլ դա է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/800773183301839?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել