Անընդհատ շրջանառվում էր այն տեսակետը, որ անթույլատրելի է ազատամարտիկներին քաղաքական պրոցեսներում ներգրավելը: 
Ինչ խոսք, նման կարծիք հայտնողները լավ են հասկանում, որ դա կարող էր պառակտություն առաջացնել ազատամարտիկների շրջանում:

Այնուամենայնիվ, այսօր ունենք այնպիսի պատկեր, որ Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ԱԺ պատգամավորներ են, Սասուն Միքայելյանը նույնպես տարբեր քաղաքական հոսանքների ազդեցության տակ է եղել: 
Այս շարքին կարելի է ավելացնել նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, ով նույնպես ներգրավված է քաղաքական ակտիվ գործընթացներում: Էլ չենք խոսում Ռուբեն Գևորգյանի և նրա ստեղծած ազատամարտիկների միության մասին: Ակնհայտ է, որ Գևորգյանը ստեղծել էր այս կառույցը քաղաքական «թեժ աշնան» պռոյեկտին ծառայեցնելու համար, ինչպես նաև ԲՀԿ-ի ներսում նոր քաղաքական «գործիք» ստեղծելու նպատակով:

Ամեն դեպքում այս տղերքը Արցախյան հերոսամարտի մասնակիցներ են, և անթույլատրելի է, երբ նրանց մեջ երկպառակտություն է առաջանում: 
Ազատամարտիկների ձայնը պետք է միշտ լսելի դարձնել տարբեր հարթակներում, բայց պետք չէ դա անել քաղաքական ամենակեղտոտ խաղերին ներքաշելու գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել