Life.panorama.am-ը գրում է․

«Air Armenia» ավիաընկերությունում չեն մեկնաբանում իրենց մասին լրատվամիջոցներով բուռն քննարկվող տեղեկությունները: Ըստ մամուլի՝ ավիաընկերությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, փոխվել են գլխավոր սեփականատերերը: Նույնիսկ շրջանառվում են լուրեր, որ չվերթների վերսկսման համար նախանշված ժամկետից, դեկտեմբերի 20-ից, հնարավոր են շեղումներ: Life.panorama.am-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք այդ տեղեկություններն իրականությանը համապատասխանում են: «Մենք ոչ մի տեղեկատվության հետ կապված առայժմ մեկնաբանություն չենք տալիս: Առաջիկա օրերին կտարածենք հաղորդագրություն, այնտեղ անհրաժեշտ տեղեկատվությունը կլինի»,-ասաց «Air Armenia ավիաընկերության մամուլի քարտուղար Սիրական Համբարձումյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/12/16/air-armenia/272521
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



