Հետաքրքիր է, ե՞րբ գոնե մի քիչ կլրջանան մեր պաշտոնյաները: Ֆինանսական և տնտեսական շուկաներում կատարյալ քաոս է տիրում: Փոխանակ շտապ կարգով ԱԺ հրավիրվեն համապատասխան պաշտոնյաներն ու քննարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, փորձեն հանգստացնել ժամ առ ժամ ահագնացող խուճապը, բառիս բուն իմաստով թիթեռ են նկարում: Շմայսն ինչ ասեց, գեներալներն ինչ ասեցին, Զառան ինչ ասեց, Գալուստը ոնց պատասխանեց: Արա լրջացեք, սա պետություն է, ու այս պետությունում ժողովուրդ է ապրում: Հերիք է կրկես-կրկես խաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել