Այսօր ադրբեջանցի սպայի կողմից ի տես միջազգային հանրության կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Օր, որն ամբողջ աշխարհին պիտի մտորելու առիթ տա. Ադրբեջանը հոգեկան շեղումներով հիվանդ մինիմպերիա է, որին չվերահսկելը լուրջ հետևանքների կհանգեցնի:
Մեկ անգամ չէ, որ աշխարհաքաղաքական լուրջ գործընթացները ընդմիջվել են ադրբեջանական ինտերմեդիաներով: Սրանք հաճախ նաև ունենում գրոտեսկային սարկաստիկ բնույթ, ինչպես վերջերս Բաքվից հնչած հայտարարությունը, թե Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) հաշվարկել է Հայաստաի «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանին հասցված ընդհանուր վնասի չափերը։ Ու հայտարարությունը անում է ոչ ավել, ոչ պակաս`Միջպետական տնտեսական համագործակցության բաժնի փոխղեկավար Նաթիգ Հասանովը։ «Այդ թվերը պատրաստվել են տարբեր նախարարությունների տվյալների հիման վրա»,-ընդգծել է Հասանովը։ Ինչպես ասում են, «Կլիներ ուրախ, եթե չլիներ այդչափ տխուր». փաստորեն պարզ է դառնում ադրբեջանական պետական բոլոր ապարատների անգործությունը: Ահա այս անգործությունից ծնվում են հիմար մտքերը և այդ թվում` հաճախ վտանգավոր ու դառնում են իրականություն, ինչպես Հունգարիայում: Սա, իհարկե, ընկալելի է, որ ևս մեկ քայլ է «միջազգային հանրության փեշը քաշելու»` թե մեզ մի մոռացեք, ինչպես և վեջին` իբր հակակոռուպցիոն բացահայտումները, որոնք ևս մեկ փորձ էին ասելու աշխարհին` տեսեք, մենք ինչքան ենք ջանում: Այդուհանդեձ, մի բան բոլորին է հասկանալի. փաստորեն այս երկրում պատժում են միայն գումարի յուրացման դեպքում, իսկ սպանությունը` ներում են, անգամ հերոսացնում. ահա Ադրբեջանի ընկալած ժողովրդավարությունը: Իսկ ժողովրդավարությունն այս երկրում, անգամ այնպիսի հարցերում, ինչպիսին ինտերնետի ազատությունն է, փնտրված ապրանք է. Freedom House-ի «Ազատությունը համացանցում 2012» վերնագրած զեկույցում Ադրբեջանը «ակնհայտ վատթարացում գրանցած պետությունների խմբում» է։
Ադրբեջանական միակ խելամիտ քայլն այս ֆոնին թերևս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրահանգն է` ուղղված «մի շարք բժշկական հիմնարկների կառուցելը արագացնելուն». այս պահին բժշկական անհապաղ աջակցություն ակնհայտ է հիվանդ պետությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել