Hey Money...

Կենտրոնական բանկը մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, թե դոլարի կուրսը ստաբիլ կմնա, բայց արի ու տես, որ մեկ շաբաթ էլ չի անցել, բայց դոլարը 50 դրամով բարձրացել է: Ես տնտեսագետ չեմ, բայց քաջ գիտակցում եմ, որ սա ստաբիլություն չէ, առավել ևս՝ այս երևույթը դոլարի լողացող կուրս անվանել չի կարելի: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել ու գոնե հիմա ստաբիլացնել իրավիճակը: Դոլարը ոչ թե օր օր է բարձրանում, այլ ժամ ժամ: Վերջին անգամ նայեցի, 505 էր էդ պահին, որ տեքստը գրում էի, 512 դարձավ:

Երեկ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին նիստը: Չես կարող մեղադրել մարդկանց: Ոնց հասկացա, պատգամավորների 80 տոկոսը վրդովված է, ու դա բնական ռեակցիա է: Այստեղ արդեն խմբակցությունը կապ չունի, բռնություն է տեղի ունեցել, պետք է դատապարտել: Բռնությունը պետք է տեղ չունենա մեր առօրյայում: Պետք չի իրար նկատմամբ թշնամություն անել: Կարելի է հանգիստ խոսել ու հասկանալ:

Հայաստանում աշխատատեղեր են պետք, որպեսզի մարդիկ աշխատեն: Երեկ «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի հայտարարությունը կարդացի Դավիթ Բեկ փողոցի վերաբերյալ: Ընկերությունն այնտեղ օրենքով ուզում է կառուցապատում սկսել, բայց ՀՀ քաղաքացիների կառուցած բնակարանները խանգարում են ընկերության գործունեությանը: Բնակարանները առանց համապատասխան թույլտվության են կառուցվել: Ոնց հասկացա հաղորդագրությունից, ընկերությունը պատրաստ է օգնել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանի հարցում, հիմա համապատասխան մարմիններն էլ պետք է սատար կանգնեն ժողովրդին ու ընկերության հետ միասին լուծեն այս խնդիրը: Կարելի է խնդիրը սկզբից լուծել և պետք չէ թողնել, որ այն խորանա:

Սրտի ցավով պետք է նշեմ, բայց ազատամարտիկն այսօր դուրս է եկել ազատամարտիկի դեմ: Չեմ կարող ասել դուք ոնց, բայց ես ինձ վատ եմ զգում: Զենքի ընկերները, որ մարտի դաշտում ուս ուսի են եղել, այսօր տարբեր խրամատներում են քաղաքական խաղերի պատճառով: Ավելի լավ կլինի, որ զենքի ընկերները քաղաքականությունը մի կողմ գցեն, նստեն մի տեղ ու ուղղակի առանձին իրար հետ խոսան, համոզված եմ՝ իրար կհասկանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել