1. Անճաշակությունն էլ սահմաններ ունի, միայն բարձր ճաշակն է անսահման։
2. 20 տարեկանում Դուք այն դեմքն ունեք, որն ի բնե տրված է Ձեզ, 30 տարեկանում Դուք այն դեմքն ունեք, որը թրծվել է կյանքի կողմից, իսկ 50 տարկանում Դուք այն դեմքն ունեք, որին արժանի եք։
3. Եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ստիպված կլինեք անել այն, ինչ երբեք չեք արել։
4. Հաճելի է մտածել, որ պերճանքը թշվառության հակապատկերն է, սակայն իրականում դա այդպես չէ։ Պերճանքը գռեհկության հակապատկերն է։
5. Պետք է նախևառաջ սիրտն ու հոգին գեղեցկացնել, այլապես ոչ մի գեղարարական միջոց չի օգնի։
6. Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, հակառակ դեպքում դա շքեղություն չէ։
7. Ասում են, որ կանայք պճնվում են հանուն կանանց, և որ նրանց ոգեշնչում է մրցակցության ոգին։ Դա ճիշտ է, սակայն մյուս կողմից էլ եթե աշխարհում այլևս ոչ մի տղամարդ չմնար, նրանք առհասարակ կդադարեին հագնվել։
8. Եթե ինչ-որ կին զարմացրել է Ձեզ իր գեղեցկությամբ, սակայն Դուք չեք կարողանում հիշել, թե նա ինչ էր կրում, դա նշանակում է, որ այդ կինը գերազանց է հագնված եղել։

9. Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. հնարավոր է սքանչելի լինել 20 տարեկանում, դյութիչ՝ 40 տարեկանում և աննման մնալ մինչև կյանքիդ վերջը։
10. Եթե դու առանց թևերի ես ծնվել, մի՛ խանգարիր դրանց աճել։
11. Գեղեցկությունը մեզ պետք է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը պետք է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց։
12. Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոփոխվել։
13. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, սակայն սերը պաշտպանում է ծերությունից։
14. Նորաձևությունը, որը տարածում է ստացել հասարակության լայն զանգվածներում, արդեն նորաձևություն չէ։
15. Իսկական երջանկությունը թանկ չէ։ Եթե դրա դիմաց հարկ է լինում թանկ գին վճարել, նշանակում է, որ դա կեղծ է։
16. Նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է հավետ։
17. Կատարյալ կինը կարողանում է վիրավորված ժամանակ զսպել իրեն ու տեսարաններ չսարքել, երբ իրեն ցավ են պատճառում։



