Այսօր թվով 5 խմբակցություններ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը:
Մասնավորապես վերջիններիս պահանջը հետևյալն էր` նիստին քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես ազատամարտիկներին ծեծի ենթարկելը և հարձակումն Արամ Մանուկյանի վրա:
Ընդհանուր առմամբ Ազգային Ժողովը պարտավոր է անդրադառնալ բոլոր այն հարցերին, որոնք սպառնում են ոտնահարել քաղաքացու իրավունքները: Նամանավանդ, եթե հարցը գնում է օրենսդիր մարմնի ներկայացուցչին ծեծի ենթարկելու մասին: Միանշանակ արդարացված է խմբակցությունների` վերջին դեպքերի հետ կապված նման արձագանքը ԱԺ դահլիճում, սակայն մի հետաքրքիր նկատառում:
Բոյկոտի հետևանքով, երբ ոչ իշխանական ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիտերի դահլիճը, դրանով անուղղակիորեն օգնեցին ՀՀԿ-ին, որպեսզի վերջինս կարողանա արագ կերպով հաստատել և անցկացնել օրինագծերը, այլ կերպ ասած ոչ իշխանականներն օրինագծերը ամբողջությամբ վստահեցին ՀՀԿ-ականներին: