Կպատահի....
Քաղաքացիների վրա բռնությունների ալիքը վերջացավ: Ի՞նչ կարող եմ ասել, ոստիկանության աշխատանքն էր երևի, թե պատճառը, որ բռնությունները չշարունակվեցին: Ուղղակի մի բանը լավ չի, որ թեկուզ անձնական հարցերի լուծումը բերեցին տեղավորեցին քաղաքականության մեջ: Ինչևէ, նորից եմ ասում՝ տուժողներին շուտափույթ առողջություն: Վերջ տանք իրար վիրավորելուն, դրանից բոլորն են տուժում:
Հասն Ջեմալի մասին արդեն կարելի է մոռանալ: Նրանց ուզածն էլ հենց դա էր, որ ինչքան հնարավոր է շատ շահարկվի այդ անունը: Ավելի լավ է լուրջ միջոցառումների նախապատրաստվել, թուրքերը ջանք ու եռանդ չեն խնայում 100-ամյակի նախաշեմին տարատեսակ պրովակացաների դիմելու համար: Սա հերթական պրովակացիոն քայլն էր: Թե տեսեք տեսեք, մենք բարի ենք, բայց մեզ չեն ընդունում:
Նաիրիտցիները շարունակում են իրենց պայքարը, բայց կոնկրետ արդյունք չկա: Չեմ կարող ասել՝ ուր են այն գումարները, որոնք պետք է ստանան աշխատակիցները, բայց որ մարդիկ իրենց աշխատած տարիների համար պետք է վճարվեն, դա փաստ է: Չգիտեմ՝ 2.600.000 դրամ ստացողը կստանա՞, թե՞ չէ իր գումարը, բայց որ 60.000-ից 150.000 դրամ ստացողները պետք է ստանան, այստեղ այլընտրանք չկա:
Մեր Հենոն մի փոքր շուտ գնաց այս տարվա հանգստին: Վնասվածք է ստացել և 6-շաբաթյա վերականգնողական կուրսեր կանցնի: Հա, բա թող մի քիչ մեր տղեն էլ հանգստանա: Էտ Բորուսիան սկսել ա չխաղալ, մենակ Հենոն ա սաղ խաղը վազում: Մնացածն էլ թող տանջվեն:



