Newsbook.am–ը գրում է.
Կայքի տեղեկություններով` օրեր առաջ Էրեբունի համայնքի ազատամարտիկների փողոցում գտնվող ավտոլվացման կետում ծեծի է ենթարկվել Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վաչության պետ` Ռոմիկ Մկրտումյանի որդին` Արման Մկրտումյանը:
Ականատեսները NewsBook-ին պատմեցին, որ Մկրտումյանի որդին մեքենան մաքրման էր հանձնել, և մինչ մեքենան կմաքրեին` նրան են մոտեցել մոտ 10 անձիք և առանց ոչինչ չասելով` սկսել են ծեծել վերջինիս:
NewsBook-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ծեծի դեպքը գրանցվել է ոստիկանության Էրեբունիի բաժնում կամ այլ բաժանմունքներում, սակայն Ահարոնյանը հերքեց` ասելով, թե ոստիկանության որևէ բաժանմունքում նման դեպք գրացված չէ:
Նշենք, որ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվում է ոչ միայն Մկրտումյանի որդին, այլ հենց ինքը` Ռոմիկ Մկրտումյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ