Իշխանափոխությունն, ինչ խոսք, անհրաժեշտ է, բայց այն բավականին դժվար է, քանի որ իշխանական ամրոցը լավ պաշտպանված է, նրանք շատ զինվորներ ունեն, մենք էլ միաբան չենք:
Օրակարգից չհանելով այդ հարցը՝ լավ կլինի զբաղվենք այլ, ավելի հեշտ լուծվող հարցերով: Օրինակ, հասնենք այն բանին, որ Ամանորը լինի տոն և ոչ թե հոգեխանգարմունքի առիթ:
Այս դեպքում ընդգծված ու սպառազեն հակառակորդ չկա: Բոլորը դժգոհ են այն եղանակից, թե ինչպես ենք նշում այդ տոնը, բայց և բոլորը անում են նույնը՝ տարեցտարի ավելի վատթար կերպով:
Մեր բոլորի հեղափոխական ավյունը մեկտեղենք ու ինքներս մեզ ազատենք անիմաստությունից:
Եթե չենք կարողանա այս խնդիրը լուծել, որը զինված պաշտպաներ չունի, ապա չենք կարողանա նաև լուծել իշխանափոխության հարցը:
ՀԳ. Եթե նման անիմաստւթյունները, որոնցով լի է մեր կյանքը, հերթով փոխենք, ապա մի օր կտեսնենք, որ իշխանություններն են փոխվել: