
Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Մարիամ Շահինյանն ու գործարար Մարզպետ Վարդանյանը դեկտեմբերի 13-ի գիշերը` 2:30-ին, ծնողներ են դարձել: Դերասանուհին, ինչպես նախապես նշել էր ESem.am-ի հետ զրույցում, աղջիկ է ունեցել ու իր որոշմամբ` նրան սկեսրոջ անունը տվել` Արփի:
Փոքրիկը ծնվել է Էրեբունի բժշկական կենտրոնում 3.2կգ քաշով ու 49 սմ հասակով: Այժմ հիվանդանոցում գտնվող նորաթուխ մայրիկի փոխանցմամբ` Փառք Աստծո ամեն բան լավ է անցել, թե՛ ինքը, թե աղջիկն իրենց լավ են զգում: «Առաջին անգամ երբ տեսա նրան, ուրախացա, որ ամեն բան լավ է անցել, ու նա արդեն ծնվել է»,-առաջին տպավորություների մասին խոսելիս ասաց Մարիամը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esem.am/news/article/view/1/10989/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել