Cosmo.am-ը գրում է․
Հատուկ չոր և կոտրատվող մազերի համար
Դիմակ #1
50 մլ կոնյակին խառնիր 1 ձվի դեղնուց: Լավ խառնելուց հետո քսիր զանգվածը մազերիդ: 30 րոպե անց կարող ես լվանալ:
Դիմակ #2
1 թ/գ ցանկացած բուսական յուղին ավելացրու 1 թ/գ մեղր: Խառնիր բաղադրիչներն ու քսիր գլխամաշկիդ: Ապա փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: 10 րոպե անց կարող ես լվանալ շամպունով:
Դիմակ #3
1ձվի դեղնուցը խառնիր քո սովորական մազերի կոնդիցիոներին և լավ խառնելուց հետո օգտագօրծիր այն` ինչպես օգտագործում էիր կոնդիցիոները նախկինում:
Դիմակ #4
1ճ/գ մայոնեզ, 1ճ/գ ձիթապտղի յուղ, 1 թ/գ մանանեխի փոշի (горчица), 1թ/գ կարագ: Լավ խառնիր բաղադրիչները և քսիր ստացված զանգվածը մազարմատներին: Գլուխդ չմոռանաս ծածկել պոլիէթիլենով և սրբիչով: 30-40 րոպե անց կարող ես լվանալ: Ցանկալի է կիրառել այն 1 ամսվա ընթացքում շաբաթը 2-3 անգամ հաճախականությամբ:
Դիմակ #5
Մեկ գավաթ գարեջրին ավելացնել 1 թ/գ ձիթապտղի յուղ ( կարելի է նաև նշի յուղ օգտագործել): Ստացած զանգվածը մերսիր մազարմատներին և տարածիր ողջ մազերի երկայնքով: 20 րոպե անց կարող ես լվանալ: Այս միջոցն օգնում է բուժել մազերի շերտավորվող ծայրերը, շնորհիվ վիտամին B-ի, որը պարունակում է գարեջուրը, վերականգնվում է մազերի կառուցվածքը և նպաստում արագ աճին: