Hayeli.am–ը գրում է.
Հայաստան ներթափանցած զանգվածային բռնության հոսանքը տակնուվրա է արել ոչ միայն հասարակության անդորրը, որը ահուսարսափով սպասում է, թե ով է լինելու բռնության հաջորդ զոհը եւ մինչեւ ուր է հասնելու ալիքը, այլեւ՝ քաղաքական գզրոցները։ Հանրային լարվածությունն այնքան մեծ է, որ վերակենդանացրեց նույնիսկ կուսակցությունների, որոնց առաքելությունը դատապարտող հայտարարություններ տարածելն է միայն։ Ու մինչ բոլորը շունչները պահած սպասում էին հատկապես ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ կատարված բռնության թնջուկի բացվելուն, եւ հասկանալու, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ո՞վ է ոտնձգություն թույլ տվել ազատամարտիկների նկատմամբ, պարզ դարձավ, որ ազատամարտիկները բողոք չեն ներկայացրել ոստիկանություն, ավելին ծեծի ենթարկված Ռազմիկ Պետրոսյանը հարցազրույց տվեց եւ վերջնականապես հերքեց խոսակցություններն այն մասին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառել Ոտիկանության պետի տեղական Լյովա Երանոսյանի թիկնապահները։ Բանը նրանում է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած բռնության մասին հակասական տեղեկություններ տարածվեցին: Նախ ազատամարտիկները չգիտես ինչու թաքցնում էին, որ միջադեպից րոպեներ առաջ հաց են կիսել իրենց մարտական ընկեր Լյովա Երանոսյանի հետ, փոխարենը պնդում էին, որ իրենց նկատմամբ կատարվածը քաղաքական պատվեր է։ Մասնավորապես, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը միջադեպի հաջորդ օրը պատմել էր, որ իր ազատամարտիկ ընկեր Ռազմիկ Պետրոսյանի հետ «Գետափ» ռեստորանում հաց ուտելուց հետո ավտոկայանատեղիում իրենց է մոտեցել 7-8 հոգանոց տղաների խումբ, որոնք, ազատամարտիկների կողքի «կուպեում» լսել են վերջինների զրույցը, իբր վրդովվել եւ հետեւներից դուրս են եկել, որպեսզի հաշիվ պահանջեն իշխանությունների՝ իրենց «սրբությունների» հասցեին հնչած վիրավորանքների համար: Առաջացած քաշքշուկը կանխվել է միայն օբյեկտից վրա հասած մարդկանց միջամտությամբ: Եղիազարյանն այս ամենում քաղաքական ենթատեքստ էր տեսել՝ մեկնաբանելով, որ որեւէ պատահական քաղաքացի չէր ստանձնի իշխանությունների պաշտպանի գործը: Դեպքից հետո, երկու օր շարունակ, Մանվել Եղիազարյանը բոլոր լրատվամիջոցներին վստահեցնում էր, որ միայն երկուսով՝ ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են գնացել մի կտոր հաց ուտելու, ասել էր նաեւ, որ չեն պատրաստվում ոստիկանություն դիմել, որովհետեւ «միմոս» չեն ու չեն վստահում այդ համակարգին: Բայց խաղաքարտերը խառնվեցին, երբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ակնարկեց, որ ինքն ավելի շատ բան գիտի, բայց թող ազատամարտիկներն անկեղծանան, թե ում հետ են սեղան նստել եւ ինչ չեն «կիսել» իրար հետ: «Խնդիր ունեն, թող գան՝ հայտարարություն տան, ոչ թե թերթերում հոդվածներ տպել տան, լափեն իրար»,- հայտարարեց նա: Այդ հայտարարությունից ժամեր անց Լյովա Երանոսյանի ու նրա թիկնապահների մասնակցության լուրերը տարածվեցին, իսկ Երանոսյանը անկեղծացավ, որ ինքն է ազատամարտիկներին՝ իր մարտական ընկերներին ռեստորան հրավիրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ