Ուշադրություն --- տա դա դա դամ - ոչ ավել ոչ պակաս, պաշտոնական Աստանան այսօր շատ սահուն կերպով զուտ միայն աշխատակարգային կամ արարողակարգային ընթացակարգով մեզ կամ ավելի շուտ մեր իշխանություններին հերթական անգամ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ուղիղ Եվրասիական Տնտեսական միության դռների առաջ ու ասաց. «Ալե հոպ, Ազատիչ, ոտքդ քաշի, Եվրասիականի դռներն այս տարվա մասով փակվում են, ու զգույշ եղիր, հաջորդ տարում դռների արանքում չմնաս»: Իսկ թե ավելի պարզ, ապա Մոսկվան իր հասանելիքն արեց, ու ինչպես միշտ Նազարբաևը վերջին պահին Հայաստանին մեխեց տեղում, ու ինչպես երևում է, դրան չօգնեց նաև Սարգսյան-Նազարբաև հեռախոսազրույցը՝ նախաձեռնված հայկական կողմից:
Իսկ ինչու Ազատիչը պետք է զգուշանա, որ հաջորդ տարի չմնա Եվրասիականի դռների արանքում: Դե նույն բանն էլ Մինսկում է հիմա:
Իսկ մինչ այդ.
Երևանի քաղաքապետը մասնակցում է Ռուսաստանի քաղաքների օրվա տոնական միջոցառումներին, որոնք ընթանում են այս օրերին Մոսկվայում և այլ քաղաքներում ամենատարբեր ֆորումների, կոնֆերանսների, ցուցադրությունների և այլնի տեսքով:
Մինչ ապագա Նորին Գերազանցություն Փոխարքան եղունգներն է կրծոտում, ապագա Փոխարքայության կենտրոնի քաղաքագլուխը՝ որպես հնազանդ հպատակ, մասնակցում է Մեծն Ցարի քաղաքների տոնահանդեսներին ու միջոցառումներին:
Հետաքրքիր է՝ կհաջողվի՞ «Փախուստ Շոուշենկից» անել.... Դժվար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել