Արագ և հեշտ ազատվում ենք մազերի յուղոտվածությունիցCosmo.am-ը գրում է․

Յուղոտ մազերի համար նախատեսված թուրմ հալվեից (алоэ)

Հալվեն նպաստում է մազարմատների ամրապնդմանը, կանխում է ավելորդ յուղարտադրությունը, բարելավվում է արյան հոսքը դեպի գլխամաշկ: Հալվեից թուրմ պատրաստելը շատ դյուրին է: 
Վերցրու բույսի մի քանի տերև, մանրացրու դրանք և վրան լցրու 100 մլ օղի: Մեկ շաբաթ պահիր այն մութ տեղում: Եվ թուրմը պատրաստ է:
Այն կարող ես օգտագործել ամեն օր` տրորելով գլխամաշկի մեջ: Բացի այդ նույն թուրմը կարող ես խառնել տարատեսակ դիմակներին և ստանալ գերազանց արդյունք:

Մազերի դիմակ հալվեով և մեղրով

Բաղադրությունը. 1թ/գ հալվեի հյութ, 1թ/գ հնդյուղ (касторовое масло), 1թ/գ մեղր: Խառնիր բոլոր բաղադրիչները և մերսիր ստացված զանգվածով գլխամաշկը, ապա գլուխդ փաթաթիր պոլիէթիլենով և վրայից` սրբիչով: 15 րոպե անց կարող ես լվանալ: Այս դիմակն ամրապնդում է մազարմատները, խոնավեցնում մազերը, նվազեցնում յուղարտադրությունը և կանխում մազերի կոտրատումը:

Կիտրոնով դիմակ

Կիտրոնի թուրմը հզոր միջոց է յուղոտ մազերի համար, այդ իսկ պատճառով այն պետք է կիրառել զգուշորեն, հակառակ դեպքում կառաջանա խիստ չորություն: Նախ անհրաժեշտ է քամել 1 կիտրոնի հյութը և խառնել այն 200 մլ. օղու հետ: 1 շաբաթ մութ տեղում պահելուց հետո կարելի է ամեն օր քսել մազարմատներին:

Կիտրոնով կոնդիցիոներ

Պատրաստման եղանակը պարզից էլ պարզ է: Կես լիտր եռացրած ջրին ավելացնել 1 կիտրոնի հյութ: Այս լուծույթը կարող ես օգտագործել քո սովորական կոնդիցիոների փոխարեն, ամեն անգամ մազերը լվանալուց հետո ցայել այս միջոցով: Այսպես կարելի է նվազեցնել գլխամաշկի յուղարտադրությունը, ինչպես նաև ամրացնել մազարմատները և հաղորդել բնական փայլ մազերին:


Դիմակ բնական բաղադրիչներով

Վերցրու հավասար չափաբաժնով մեղր, կիտրոնի հյութ, հալվեի հյութ, մանրացրած սխտոր: Խառնիր դրանք և քսիր խոնավ մազերիդ: Ծածկիր գլուխդ պոլիէթիլենով և վրայից սրբիչով: 30 րոպե անց կարող ես լվանալ տաք ջրով: Սխտորի բույրը նվազեցնելու համար կարող ես ցայել մի փոքր մանանեխով խառնած ջրով:

Ձվով դիմակ

Հում ձվի դեղնուցին խառնիր 1 թ/գ կոնյակ և 1 թ/գ ջուր: Քսիր խառնուրդը գլխամաշկիդ, ապա 10-15 րոպե անց լվա շամպունով: Դեղնուցի մեջ առկա խոլեստերինը էֆեկտիվ օգնում է կարգավորել գլխամաշկի յուղարտադրությունը:

Ձվով և մեղրով դիմակ

Այս դիմակը հատուկ համբերատարների համար. 2 ճ/գ մեղրը և 2 ձվի դեղնուցը խառնիր և քսիր մազարմատներին: Փաթաթիր գլուխդ և թող այն մի քանի ժամ: Այն կարող ես թողնել նաև ամբողջ գիշերը: Ապա լվա շամպունով: Այս դիմակը ոչ միայն կանխում է ավելորդ յուղարտադրությունը, այլ նաև արագացնում է մազերի աճը և ամրապնդում մազարմատները:

Խոտաբույսերից պատրաստվող թուրմ

Չափից շատ յուղարտադրությունը կարել է կարգավորել դեղաբույսսերից պատրաստած թուրմի շնորհիվ: Այդ դեղաբույսերն են` կռատուկ, երիցուկ,եզան լեզու, եղինջ, ուրց, անանուխ, կալենդուլա, դափնու տերև, կաղնու կեղև: Վերցրեք դրանցից 20 գրամ և վրան լցրեք 2 բաժակ եռացրած ջուր: Ապա պահեք շոգեբաղնիքի վրա 15 րոպե: Ավելացրեք սպիրտ: Ստացված թուրմը քսեք մազերին շաբաթը 2-3 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել