Մոտս այնպիսի տպավորություն է, որ հայ ազգի թշնամիների զգալի մասը կոմպակտ տեղավորվել է Կենտրոնական բանկի շենքում ու արդեն տարիներ շարունակ զբաղվում է հայ ազգի սիստեմատիկ ու հետևողական բնաջնջմամբ։
Հերիք չի, որ Տիգրան Սարգսյան կոչվող պատուհասն այս պատերին թափվեց գլխներից, մի բան էլ մի քանի տարին մեկ դրամի զանգավածային գավիժում են էս կազյոլները կազմակերպում ու անգամ էս իրավիճակում, երբ դանակը վերջնականապես հասել է ժողովրդի ոսկորին, սրանք, խասյաթի համաձայն, ինչ-որ խաղեր են տալիս ու իրենց հին ու բարի ընկերներին՝ կոմերցիոն բանկերից, լավ-լավ գրեֆներ են անում և սպեկուլյացիաների լայն հնարավորություն ընձեռում։
Արա, ում ա պետք էդ ԿԲ-ն, եթե դրա գոյությունից մենակ վնաս ենք ստանում։ Հենա, հիմա էլ մինչև դոլարի կուրսը 500-ի չհասցնեն, սրանք չեն հանգստանալու։ Ու առհասարակ, ամենայն լրջությամբ եմ ասում, ո՞վ ա մոգոնել էդ կենտրոնական բանկ ասվածը, ու ո՞վ ա դրանից մինչ օրս խեր տեսել։ Ոչ պետությանն ա ենթարկվում, ոչ էլ ժողովրդին ա ծառայում, զատո մի աշխարհ բյուջետային փողեր ա կլանում ու մեջ գրպանն ա մտնում։ Ի՞նչ եք կարծում, ժամանակը չի՞ ԿԲ-ն պարզապես փակելու ու գալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նաև ԿԲ-ի գործունեությունը սահմանող սահմանադրության կետը վերացնելու։