Ինձ համար զարմանալի է Ջեմալ փաշայի թոռան հետ հանդիպմանը Ռուբեն Մելքոնյանի սկանդալը։ Մի քանի հարց ունեմ գրքի թարգմանչին՝
1. Պարոն Ռուբեն Մելքոնյան, գիրքը թարգմանելուց առաջ բա չէի՞ք կարդացել, չգիտեի՞ք, որ այնտեղ հեղինակը Ղարաբաղը համարում է օկուպացված տարածք կամ ԱՍԱԼԱ-ն համարում է տեռորիստական կազմակերպություն։
2. Գիրքը թարգմանելուց հետո, երբ տպագրվեց, տեսաք, որ խմբագրել են, բա ինչու՞ էդ մասին հայտարարություն չէիք անում։ Ավելի շուտ չէիք բարձրաձայնում, ինչի՞ էիք սպասում։
3. Եթե գրանտային ծրագիր էր։ Բա ի՞նչ գումարով եք էդ գիրքը թարգմանել։ Նույն գրանտո՞վ չեք թարգմանել։
4. Եթե այդքան ցավոտ եք ընդունում Ձեր խմբագրումը, ինչու՞ հոնորարը չհանեցիք ու շպրտեիք երեսներին։ Գոնե հիմա պատրաստվու՞մ եք այդ գրանտային ծրագրի հոնորարը վերադարձնել։
Իմ կարծիքով՝ Ռուբեն Մելքոնյանը հասկացավ, որ գրքի վաճառքից հետո իրեն կքննադատեն ու իրադրությունը փրկելու համար «սկանդալ» բարձրացրեց։