Հայ-թուրքական Track 2 Diplomacy ծրագրեր իրականացնողները պետք է չափազանց շրջահայաց լինեն ու հաշվի առնեն այս ոլորտում կուտակված տարիների փորձը: Հաշտեցման ծրագրեր իրականացնել չի նշանակում Հայաստանի շահերի կամ մեր բոլորի, մեր ժողովրդի համար շատ զգայուն ու նուրբ զգացմունքները ստորադասել հանուն ինչ-որ բան անելու: Դա ոչ միայն անթույլատրելի է, այլև վնասակար է հենց նույն հանրային դիվանագիտության ծրագրերի համար, քանի որ շատ արագ հակառակ հասարակական ռեակցիա է առաջացնում` ատելություն ծնելով ցանկացած նման նախաձեռնության հանդեպ: Մինչդեռ այդպիսի արդյունավետ ծրագրեր եղել են, որոնք իրականացրել են իսկական պրոֆեսիոնալները: Ցավում եմ, որ ներկայում ընթացող որոշ ծրագրեր անզգույշ ու թափթփված իրականացման հետևանքով ստվեր են նետում և անվանարկում հարևանների հետ երկխոսելու կարևոր գաղափարը: Շատ եմ ցավում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել