Այսօր Բրյուսելի կենտրոնում հազարավոր եվրոպացի գյուղացիներ տրակտորներով և այլ գյուղատնտեսական տեխնիկայով ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով Եվրամիության ղեկավարներից դադարեցնել սանկցիաները Ռուսաստանի դեմ: Նրանք նույնիսկ պատռում էին Եվրամիության ղեկավարների նկարները և պնդում, որ սանկցիաների պատճառով իրենք կանգնել են ֆինանսական կրախի առջև: Փաստորեն ժողովրդավարության դրոշակակիր Եվրոպայի ղեկավարները կայացնում են որոշումներ՝ առանց հաշվի առնելու սեփական ժողովրդի կարծիքը, ավելին՝ իրենց որոշումներով ծանրագույն վիճակի են նրանց հասցնում: Հերթական անգամ ապացուցվեց, որ ժողովրդավարության մասին խոսքերն ուղղակի խոսքեր են և միջոց թույլ կամ նոր զարգացող պետությունների ներքին կյանքին միջամտելու և սեփական արժեհամակարգը տարածելու համար:
Եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում Պուտինը Եվրոպայում ևս 80 տոկոսանոց հասարակական վարկանիշ կունենա:
Հ.Գ. Ես ուրախ եմ, որ մենք չընտրեցինք նման Եվրոպային ասոցացվելու ուղղին:



