Թբիլիսիում հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցըPanorama.am-ը գրում է․

Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում տեղի են ունեցել երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Վրաստան այցելելու հրավերի համար` ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: 

Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին ողջույնի խոսքում ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստան իր պաշտոնական այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար:

Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում ևս առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել