GalaTV.am-ը գրում է․

Ինչպես ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, քիչ առաջ անհայտ անձը հարձակվել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա՝ վերջինիս տան շքամուտքի մոտ եւ ծեծի ենթարկել նրան: Պատգամավորը վնասվածքներ է ստացել։

Այս պահին  ԳԱԼԱ-ի թղթակիցը գտնվում է ՀԱԿ պատգամավորի բնակարանի դիմաց, որտեղ հավաքված են մի խումբ լրագրողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ: Լրագրողներին առայժմ հնարավորություն չի տրվում մտնել բնակարան եւ զրուցել Արամ Մանուկյանի հետ, քանի որ վերջինս զրուցում է իրավապահների հետ:

ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը  լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արամ Մանուկյանի հետ  պատահածից՝  նշելով,  որ դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան՝ժամը 20:12 րոպեին, երբ Արամ Մանուկյանը դուրս է եկել իր բնակարանից եւ իջել շենքի առաջին հարկ: Հարձակվողը միջին տարիքի մի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել,  հարվածներ է հասցրել պատգամավորին՝ դեմքի շրջանում եւ դիմել է փախուստի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել