Վերջին զարգացումների ֆոնին բրեժնևյան շրջանի մի սովետական անեկդոտ հիշեցի ռուսի և ամերիկացու մասին, ովքեր, վիճելով իրենց երկրների քաղաքացիների ազատության առումով, հասան նրան, որ ամերիկացին հայտնեց, որ ինքը կարող է քննադատել իր երկրի նախագահին, իսկ ռուսն էլ հաղթականորեն ավելացրեց, թե քո երկրի նախագահին ես կարող եմ անգամ հայհոյել: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, բարձրաձայն կարող եք հայհոյել միայն Ամերիկայի նախագահին, իսկ մեր երկրի և կամ ռազմավարական բարեկամի նախագահին հայհոյելուց առաջ ուշադիր զննեք ձեր շուրջը` չկա՞ն արդյոք այդտեղ վերջիններիս պատվի համար մեռած պագոնավորներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202866464373578?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



