Hraparak.am-ը գրում է․

Կարդում եմ «Ժողովուրդ» օրաթերթում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի խոսքը. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: Կարդում ու մտածում եմ՝ փոխոստիկանապետը ոստիկանապե՞տ է ուզում դառնալ: Եթե չէ, ինչու՞ է նման մրցակցային հայտարարություն անում: Եթե ոստիկանությունը նրա համար է ստեղծված, որ ով մի բան ասի նախագահի մասին՝ ծեծեն, այդ դեպքում էլ ինչու՞ ենք խոսում ոստիկանության անկախության մասին: Այդ հայտարարությամբ չգիտեմ՝ որքանով կարողացավ նախագահին օգնել, բայց որ հարյուրապատիկ վնասեց, ակնհայտ է: Չբացատրեմ, թե ինչու:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել