Slaq.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում,-փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Վ.Պուտինը բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և նախագահ Պրանաբ Կումար Մուկերջիի հետ, ինչպես նաև կշփվի գործարարների հետ:
Այցին ընդառաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նյու-Դելիում բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու ապրանքաշրջանառության զարգացումը, համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, էներգետիկայում, այդ թվում նաև ատոմային, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ռուսաստանի ղեկավարը ընդգծել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի ավանդական գործընկերն է:
Ինչպես հայտնել է լրագրողներին Վ.Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի այցը Նյու-Դելի կսկսվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման ծիսակատարությունը և համատեղ հայտարարությունը մամուլի համար:



