Tert.am-ը գրում է․
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն ունի, որ ժողովրդավարության հաստատման հարցում Հայաստանի արձանագրած դրական ցուցանիշները, որոնք նկատելիորեն առաջ են ԵՏՄ անդամ մյուս երկրներից, կնահանջեն։
«Եթե քո ամենակարևոր պարտնյորը մարդու իրավունքները չի հարգում, ուրեմն քո մոտ էլ այդ պրակտիկան կտարածվի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Արզումանյանը կասկածով է վերաբերվում պաշտոնյաների այն դիտարկմանը, որ թեև ԵՏՄ-ում պայման չի դրվել ժողովրդավարության հաստատման չափորոշիչների հարցում, բայց նշվել է, որ անդամ երկրները պետք է ձգտեն մոտենալ իրար և փորձեն տարբեր ծրագրերով մոտենալ առաջադեմ երկրին, այս հարցում արդեն Հայաստանին։
«Ուրախալի է, որ Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին և որևէ մեկին չի հաջողվել Ռուսաստանին, Ղազախստանին դարձնել ժողովրդավարական, իսկ Հայաստանին կհաջողվի»,-ասաց նա, միևնույն ժամանակ նշեց, որ չնայած հնարավոր նահանջ ունենալու մտավախությանը, համոզված է, որ Հայաստանի ժողովուրդն է պարտադրելու կատարել Սահմանադրության և միջազգային պարտավորությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



