Երևանի քաղաքապետարանը արձագանքել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության բողոքինPanorama.am-ը գրում է․

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է ընկերության գործունեությունը և քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները որակել է որպես ապօրինի: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին
ձևավորման և գովազդի վարչությունը:

Վերը նշվածի կապակցությամբ նախ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքում գովազդային դաշտը կարգավորվում է «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ ու համապատասխան այլ օրենսդրական ակտերով։ 

Ըստ այդմ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։

Օրենքը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում գովազդի որոշ տեսակների, մասնավորապես ծխախոտի վերաբերյալ, որի գովազդն արգելված է ՀՀ–ում։
«Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված է նաև «հովանոցային գովազդ» հասկացությունը, որն այս պարագայում նույնպես արգելվում է։

«Հովանոցային» գովազդը այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել