Դատապարտում եմ ազատամարտիկի և ընդհանրապես քաղաքացու նկատմամբ բռնությունը: Ներքին համոզմունք ունեմ, որ Մհեր Սեդրակյանը և իշխանությունը որևէ կերպ կապ չունեն ո՛չ այս, ո՛չ էլ նախորդ դեպքերի հետ (նկատի ունեմ ավտոմեքենաների վառելը):
Ինչու
1. Սերժ Սարգսյանի իշխանությունը նման հաշվեհարդարները բացառող դեմք ունի, այս իշխանությունները հանդուրժում են այլախոհություն, հանդուրժում են ընդդիմախոսներին:
2. Մհեր Սեդրակյանի տեսակը ուղիղ և պարզ մարդու տեսակ է և խնդիրներ ունենալու դեպքում նա իր ասելիքը կասեր ուղիղ տվյալ ազատամարտիկին:
Մյուս կողմից էլ ազատամարտիկները ևս իրենց հայտարարությունների և կոչերի մեջ պետք է լինեն հավասարակշռված և չվիրավորեն որևէ մեկին: Բոլորս էլ գլուխ ենք խոնարհում ազատամարտիկների և մեր նահատակված հերոսների շիրիմների առջև, բայց պատերազմին մասնակցելը չպետք է դարձնել իրավունք որևէ մեկին վիրավորելու կամ սպառնալու համար: Ի վերջո, բոլորս էլ կրել ենք պատերազմի դժվարություններն ու բարդությունները, և հաշվի առնելով մեր ագրեսոր հարևանի կեցվածքը՝ չի բացառվում, որ մենք էլ լինենք վաղվա ազատամարտիկները:
Սերժ Սարգսյանի իշխանությունը այլակարծությունը հարգող իշխանություն է, և այս վրեժխնդրության կամ պատժելու գործելաոճը պետք է փնտրել այնտեղ, որտեղ չի հարգվում և չի ընդունվում այլակարծությունը:
Իսկ քաղաքական ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր գործիչներին, ովքեր, չսպասելով հանցագործության բացահայտմանը, գնահատականներ են հնչեցնում, խորհուրդ կտամ դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել այլ գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել