Անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ իրեն ծեծած դիմակավոր անձինք ասել են. «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:
Եթե պարզվի, որ սա իրոք Թոխմախի Մհերի արածն ա, ապա Թոխմախի Մհերը թող օր առաջ հարակիրի անի, որովհետև ինքը Ղարաբաղը չի, ու իրան անգամ «ռուսները չեն պահի»։ Եթե Մհերը պատվիրել է այս հարձակումը, նա խախտել է մի հատ շատ լուրջ չգրված օրենք՝ կռված տղերքի հետ սենց հաշվեհարդարներ տեսնել չի կարելի։
Չի կարելի, որովհետև իրանք կռված են, չի կարելի, որովհետև ուղղակի չի կարելի՝ իրավական ու մարդկային նկատառումներով, չի կարելի, որովհետև կա որոշակի սոլիդարության զգացում Արցախյան պատերազմի վետերանների մեջ, որքան էլ իրար հետ գզվռտվեն, ու վերջապես չի կարելի, որովհետև կռված տղերքից շատերը պահած զենք ունեն ու կանտուզիաներ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս միջադեպից հետո, զենք + կոնտուզիա զուգակցումը ողբերգական հետևանքների չի բերի, օրինակ, նույն Թոխմախի Մհերի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/581627761970992
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել