Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին զեկուցող Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե Եվրոպայի խորհուրդը, կոչ անելով ԵԽԽՎ անդամ երկրներին՝ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչո՞ւ չի մատնանշում, թե ինչ մեխանիզմներով:

Հանձնաժողովի ադամ Ալեքսանդր Արզումանյանը համաձայնեց, որ իհարկե մեխանիզմները նշված չեն, բայց, ըստ նրա, Եվրոպայի խորհուրդը դրանով էլ տարբերվում է Մաքսային միությունից, որ չի պարտադրում, այլ ուղղակի հորդորում է գտնել միջոցներ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 

Մարգարիտ Եսայանը  հստակեցրեց, որ ինքը չնշեց, որ ԵԽ-ն պարտադրում է, չնայած՝ ըմբռնումով է մոտենում պատգամավորի դիտարկմանը: 

ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, թե այնպես չէ, որ Արևմուտքում Մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակ  անթերի է, ինչին նույնպես համաձայն էր Ալեքսանդր Արզումանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել