Panorama.am-ը գրում է․
Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
Երուսաղեմի պատրիարքի ծավալուն նամակը երկու հատուկ բողոք է պարունակում. իր ըմռնումը, որ անցյալ սեպտեմբերին Էջմիածնում կայացած ժողովում քննարկում է եղել Երուսաղեմի պատմական և ինքնավար պատրիարքարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմի վերածելու վերաբերյալ: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ միասին: Պատրիարք Մանուկյանն իր նամակում նաև բողոքում է Գարեգին Բ-ի կողմից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանական ժողովի խնդրանքով Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանի եպիսկոպոսական ձեռնադրությունը մերժելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



