Արևմուտքի սանկցիաներից հետո Պուտինը խորացնում է Ռուսաստանի հարաբերությունն ասիական հսկաների հետ. Չինաստանի հետ տնտեսական և առևտրային պայմանագրեր ստորագրելուց հետո Պուտինն այսօր արդեն հայտարարում է Հնդկաստանի հետ նոր որակի տնտեսական հարաբերություններ կառուցելու մասին: Արևմուտքի հետ հակասությունները ՌԴ-ն կոմպենսացնում է Արևելքի հետ համագործակցությունն ակտիվացնելով, և հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ինչպես նաև մենք ընդգրկվել ենք ԵՏՄ, մեր կառավարությունը ևս պետք է իր ուշադրությունը սևեռի դեպի Արևելքի շուկաներ՝ որոնելու հայկական ապրանքներն այդ շուկաներում վաճառելու հեռանկարներ: Արևելյան շուկաները շատ մեծ են, և եվրոպական շուկաների համեմատ առավել հեշտ կլինի հայկական ապրանքների համար մուտք գործելը:

Հ.Գ.Եթե Ռուսաստանի նման հսկան զարկ է տալիս տեղական արտադրության զարգացմանը, հասկանալով, որ միայն էներգոռեսուրսներ վաճառելով չես կարող զարգանալ, ապա Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է զարկ տա տեղական արտադրության խթանմանը, առավել ևս, որ այդ արտադրանքը սպառելու համար լայն հնարավորություններ են ստեղծվում, ի դեպ, եթե Հայաստանն ունենա կայուն տեղական արտադրողներ, դոլարի նման արժևորումը միմիայն օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել