Էպիկական սեր. դու կարող ես այն ունենալCosmo.am-ը գրում է․

Ո՞վ չէր ցանկանա նմանվել այդ զույգերին, որոնք անդիմադրելի ձգողություն են զգում միմյանց հանդեպ. նրանց շուրջ օդն ասես լցվում է սիրով ու երջանկությամբ: Փորձագետներն ասում են, որ մեծ կրքի ու փոխադարձ վստահության դեպքում ամեն ինչ հնարավոր է:

Գուցե դու կյանքում արդեն ապրել ես հզոր, խոր հարաբերություններ: Ուր էլ գնայիք` բար, կինոթատրոն, մթերային խանութ, այնպիսի տպավորություն էր, ասես դու ու սիրելիդ մենակ եք երկրագնդի վրա: Աշխարհը գունավոր էր և գեղեցիկ նրա կողքին, իսկ նրա բացակայությամբ երկրագունդը դադարում էր պտտվել: Փորձագետներն այդ երևույթն անվանում են «էպիկական սեր»: «Դա կրքի, մտերմության և հավատարմության անբացատրելի խառնուրդ է»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, հոգեբան Ջաստին Լեհմիլերը: «Զուգընկերները ոչ միայն մտերիմ ընկերներ են և կապված են խոր հոգեբանական մտերմությամբ, այլև չեն կարող միմյանցից անջատ լինել, իսկ համատեղ սեքսն ուղղակի խենթացնող է»,- ավելացնում է դոկտոր Լեհմիլերը: Բնականաբար, այսպիսի եզակի սեր դժվար է գտնել և էլ ավելի դժվար է պահպանել: Դժվար է, բայցոչ անհնարին: Բացի այդ, ցանկացած սիրային հարաբերություններ կարելի է դարձնել էպիկական, երբպատրաստ ես ռիսկի դիմել ու գնալ համարձակ քայլերի:

Ինչպիսին է այն…

Աշխարհն ասես սև-սպիտակ է դառնում առանց նրա: Ամենասիրելի քաղցրավենիքն առաջվա քաղցրությունըչունի, եթե համտեսում ես առանց նրա: Իսկ երբ նա կողքիդ է, ամեն ինչ լուսավորվում է:

Մարիամ, 27 տ.

 

Այնպիսի տպավորություն է, որ միաժամանակ հանդիպում ես ամենամտերիմ ընկերոջդ ու լավագույն սիրուհուդհետ: Ու երբեք, երբեք չես ձանձրանում նրա հետ։

Կարպ, 21 տ.

 

Դու գործում ես զգացմունքների ազդեցության տակ և պատրաստ ես անել ամեն ինչ նրան պահելու համար:Միանշանակ, էպիկական սերը խենթացնում է մարդուն:

Զառա, 27 տ.

 

Նա լրացնում է քեզ: Եթե դու ցրված ես, նա օգնում է քեզ դառնալ ավելի կազմակերպված, եթե ամաչկոտ ես, նաօգնում է քեզ դուրս գալ պատյանից: Նա բացում է քո մեջ պահված լավագույնը. նրա կողքին անցկացրած յուրաքանչյուր օրն իսկական հեքիաթ է:

Կարինե, 24 տ.

 

Էպիկական սերը սկսվում և ավարտվում է այն զգացումով, որ, անկախ ամեն ինչից, ձեզ կապող սերն անվերջ էու անսահման:

Էմմա, 29 տ.

 

Դու դադարում ես քեզ առանձին մարդ ընկալել և դիտարկում ես ինքդ քեզ որպես ամբողջի մաս: Ավելին՝ այդզգացումը փոխում է քո ողջ աշխարհայացքը:

Արման, 30 տ.

 

Ասես կրկին մանուկ ես դառնում. առաջվա պես վերմակով վրան ես կառուցում սեղանի տակ և թաքնվում այնտեղսիրելիիդ հետ: Դուք ցանկանում եք պաշտպանել միմյանց ցանկացած վտանգից:

 

Արամ, 29 տ.

 

Կյանքն առանց նրա անտանելի է ու անիմաստ:

Մառա, 22 տ.

 

Էպիկական սերը ստիպում է քեզ բացել նոր հորիզոններ, գնալ առաջ ու միայն առաջ: Սակայն այն կարող է նաևցավ պատճառել:

Աստղիկ, 23 տ.

 

Այն կրծում է քեզ ներսից:

Ժաննա, 19 տ.

 

 

Այն սկսվում է կրքից

Առանց բացառության, էպիկական սիրո բոլոր պատմությունների հիմքում կիրքն է: Դու տեսնում ես նրան, ձեր հայացքները հանդիպում են, և սկսում ես այրվել ներսից: Ըստ փորձագետների՝ այդ կատարյալ ձգողությունըերևակայության արդյունք չէ. այն հիմնված է կենսաբանության օրենքների վրա: «Երբ առաջին հայացքիցհրապուրվում ես մեկով, օրգանիզմդ սկսում է արտադրել մեծ քանակությամբ սեռական հորմոններ`տեստոստերոն և պրոգեստերոն, ինչի արդյունքում ֆիզիոլոգիապես գրգռվում ես»,- բացատրում է սեռականհարաբերությունների մասնագետ, գիտությունների դոկտոր Քրիստեն Մարկը: Սակայն դա միայն սկիզբն է: «Իսկական էպիկական սիրո ձևավորման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր»,- նշում էհարաբերությունների փորձագետ Ուիտնի Քեյսին: Փորձագետները համակարծիք են, որ անհրաժեշտ է առնվազներեք ամիս, որպեսզի փոխադարձ ուժեղ ձգողությունը վերածվի սիրո: Քեյսին պարզաբանում է, թե ինչպես էընթանում այդ գործընթացը. «Առաջին ամիսը լի է կրքով, երկրորդ ամսվա ընթացքում բացահայտում եսզուգընկերոջդ ներքին որակներն ու հետաքրքրությունները: Եթե ունեք համատեղ հոբբիներ, ապա ունեքէպիկական սեր վերապրելու բոլոր շանսերը»: Ինչևէ, ամենամեծ փորձությունը համատեղ արժեքներիառկայությունը կամ բացակայությունն է: «Էպիկական սերը չի կարող ստեղծվել երեք ամսից ավելի կարճժամանակահատվածում,- շեշտում է Քեյսին,- ամենամտերիմ մակարդակի վրա լիարժեք կապ ստեղծելու համարպետք է կիսես ոչ միայն նրա հետաքրքրությունները, այլև արժեքները, իսկ դա անհնար է առանց որոշ ժամանակշփվելու ու մարդուն ճանաչելու»: Եթե ծանոթդ բացահայտում է իր ներքին որակներն ու կիսում իր արժեքները քեզհետ հենց հարաբերությունների սկզբում, թերևս հիմքում իսկական հետաքրքրվածությունը չէ, և արժեմտահոգվել նման հարաբերությունների ապագայով: Մինչդեռ, եթե ամեն անցնող ամսվա հետ ձեր մտերմությունն ավելանում է, ապա ճիշտ ուղի եք բռնել ու կանգնած եք էպիկական սիրո նախաշեմին:

 

Ինչու է էպիկական սերն այդքան բռնկուն

Ջոնին և Վայնոնան, Ջեյ Լոն և Բենը, Հայդի Քլումն ու Սիլը… Էպիկական սերը, զարգացմանը զուգընթաց,դառնում է ավելի ու ավելի բռնկուն: «Ճիշտ կամ սխալ վարքագիծ տվյալ դեպքում լինել չի կարող: Դեպքերիընթացքը գրեթե միշտ նույնն է. երկու զուգընկերն էլ համոզված են, որ գտել են իրենց կեսին»,- նշում է դոկտորՄարկը: Հենց այդ կատարյալ համատեղելիության արդյունքում էլ զուգընկերներից ոչ մեկը չի հանձնվում: Երբերկու սիրող սրտեր սկսում են վիճել, կործանումներն ու աղետները նույնպես կարող են էպիկական դառնալ: «Զավեշտալի է հնչում, սակայն այն կիրքը, որ սնում է նման հարաբերությունները, հաճախ դառնում է նաևկատաղի վեճերի պատճառ»,- ավելացնում է Մարկը: Որոշ զույգեր գոյատևում են այս մարտերի արդյունքում ուպահպանում իրենց սերը փոխզիջման ունակության շնորհիվ: Մինչդեռ շատերին դա չի հաջողվում. անվերջվեճերը հանգեցնում են բաժանման: Որպեսզի էպիկական սերը գոյատևի, երկու կողմն էլ պետք է ունակ լինի բարձրանալ սեփական «ես»-ից և սթափ գնահատել իրավիճակը ճգնաժամային պահին:

Կատարելագործիր ձեր հարաբերությունները

Ցանկացած զգացմունք ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվում: Էպիկական սերը բացառություն չէ: Դուք սկսել եք այրող կրքից և չէիք պատկերացնում կյանքն առանց միմյանց, իսկ այժմ ժամանակի մեծ մասն անցեք կացնում տնային հագուստով… Վհատվել պետք չէ. իրավիճակը կարելի է փրկել: Ահա երկու կարևորմարտավարություն: Նախ՝ ցույց տուր զուգընկերոջդ, որ դեռ խենթանում ես նրա համար: «Հնչում է որպեսծեծված ճշմարտություն, սակայն եթե երկուսդ էլ հնարավորինս հաճախ քայլեր ձեռնարկեք ձեր սերը ցույց տալուհամար, դա իրոք կօգնի արթնացնել ու պահել նախկին կիրքը»,- բացատրում է դոկտոր Լեհմիլերը: Դրանքկարող են լինել թեթև ռոմանտիկ շարժումներ, փոքր քայլեր: Օրինակ՝ պտտվիր նրա կողմն առավոտյան, նայիրուղիղ աչքերի մեջ մի քանի վայրկյան և ասա, որ սիրում ես նրան, ուղարկիր սիրային հաղորդագրություն` գրելով,որ աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, քանի որ հանդիպել ես իրեն, կամ էլ ընթրիքի շուրջ պատմիր, թե ինչզգացիր, երբ առաջին անգամ տեսար նրան: «Նպատակը տվյալ դեպքում ձեր զգացմունքի ուժգնությունն ու կրակը պահելն է: Հեշտ չէ, սակայն պատրաստակամության դեպքում ամեն ինչ կստացվի»,- հավաստիացնում էդոկտոր Լեհմիլերը:

Երկրորդ՝ պետք է մշտապես թարմացնել սեքսուալ խաղերը: Անսպասելի համբույրը, ականջին «կեղտոտ» բառերշշնջալը, անկողնում նոր դիրքեր փորձելը կարող են նոր շունչ հաղորդել ձեր զգացմունքին: Թարմ հույզերիշնորհիվ օրգանիզմում ակտիվանում է դոպամինի արտադրությունը, ինչն էլ իր հերթին բորբոքում է սիրոկրակը»,- նշում է Լեհմիլերը: Բաց զրույցները (ինչ եք գերադասում անկողնում և ինչ կուզեիք փորձել հաջորդանգամ) նույնպես շատ կարևոր են: «Եթե կա մի բան, որ նա ցանկանում է, նկատի ունեցիր դա: Նույնիսկ եթեպատրաստ չես իրականացնել նրա ֆանտազիան, դու կարող ես նրան գոհացնելու տարբերակ գտնել»,- հուշում էդոկտոր Լեհմիլերը: Մյուս կողմից՝ դու նույնպես պետք է պատմես քո սեփական ֆանտազիաների մասին ևքննարկես նրա հետ դրանց իրականացման հավանականությունը: Բնականաբար, նման անկեղծությունն իր մութկողմերն ունի և ակնկալում է կատարյալ ազնվություն, սակայն, ինչպես արդեն նշվեց, փոխադարձվստահությունն էպիկական սիրո հիմնասյուներից է:

 

1944

Հեմֆրի Բոգարտն ու Լորեն Բիքոլն այնքան մտերիմ էին, որ նույնիսկ դժվար է պատկերացնել:

 

1963

Ծանոթանալու պահին Ռիչարդ Բարտոնն ու Էլիզաբեթ Թեյլորն ամուսնացած էին այլ մարդկանց հետ: Սակայնշուտով ամեն ինչ փոխվեց…

 

1968

Քանթրի երաժշտության աստղեր Ջոնի Քեշն ու Ջուն Քարտերը ողջ կյանքն անցկացրին սիրո ու կրքի մեջ` թե՛կյանքում, թե՛ բեմի վրա….

 

1987

Գոլդի Հոունն ու Քուրթ Ռասելը մինչ օրս ամուսնացած չեն: Սակայն արդյո՞ք անհրաժեշտ է ամուսնականմատանին, եթե նրանց սիրո կրակը տարեցտարի միայն թեժանում է:

 

1993

Կույր ժամադրության հետևանքը. Իմանն ու Դեյվիդ Բոուին ծանոթացան իրենց ընդհանուր վարսահարդարիջանքերի շնորհիվ և միասին են արդեն 20 տարի:

 

1997

Միշտ երկուսով… և ոչ միայն: Ջադա Պինքեթի և Ուիլ Սմիթի օրինակը ցույց է տալիս, որ բաց ամուսնություններըևս կարող են երկարատև ու երջանիկ լինել:

 

2005

Գուցե Ջենիֆեր Էնիստոնը հանդիպել է Փիտին առաջինը, սակայն Բրեդն ու Անջելինան միանշանակ կատարյալալֆա զույգ են:

 

2012

Էմմա Ստոուն և Էնդրյու Գարֆիլդ. «Սարդ մարդը» ֆիլմի ռեժիսորը նշում է, որ նրանց միջև առաջացած կայծնանհնար էր չնկատել:

 

 

10 հնարք էպիկական կրքի բորբոքման համար

Թարմությունն օգնում է միշտ հետաքրքիր պահել սեքսուալ կյանքը. այնպես որ, նոր գաղափարները երբեք ավելորդ չեն: Ահա մի քանի տարբերակ մոտակա շաբաթն անմոռանալի դարձնելու համար:

1.      Հանիր նրա հագուստը: Սկսիր քանդել տաբատի կոճակները: Եթե փորձի օգնել քեզ, ձեռքերը մի կողմտար և ասա, որ նա պետք է անշարժ կանգնի: Դանդաղ շարունակիր և հանիր մնացած հագուստը` համբուրելով մերկ մարմինը յուրաքանչյուր հանած հագուստից հետո:

2.      Անակնկալ համբույրներ: Սիրով զբաղվելիս պարբերաբար ընդհատիր ակտը` նրան օրալ փաղաքշանքներ պարգևելու համար:

3.      Առավոտյան ցնցուղ: Միացիր նրան լոգարանում, երբ նա ցնցուղ է ընդունում աշխատանքի գնալուց առաջ: Ձեռքերդ պատիր օճառով և զարմացրու նրան «ձեռքի աշխատանքով»:

4.      Փորձեք նոր վայրեր: Ընտրիր տան այն անկյունը, որտեղ դեռ սիրով չեք զբաղվել և հրահրիր նրան գործիանցնել հենց այնտեղ:

5.      Չարաճճի դարձիր: Նախաձեռնիր կատակ-սեքս` խուտուտ տալով նրա մարմինը: Մի կողմից՝ թվում է, թե կատակ ես անում, մյուս կողմից՝ շատ լուրջ ես տրամադրված:

6.      Գեղեցիկ շոու: Խնդրիր, որ նստի սենյակի անկյունում` ուղիղ քո առջև: Այնուհետև սկսիր շոյել ինքդ քեզ մի քանի րոպե շարունակ: Հետո հրավիրիր նրան միանալ և հարցրու, թե ինչ կցանկանար տեսնել:

7.      Մի փոքր դերախաղերի մասին: Հայտարարիր, որ դու բուժքույր ես և պետք է ստուգես նրա գրգռվածության աստիճանը: Այնուհետև դիպչիր նրան ամենուրեք` լուրջ խոսելով և կարծիքներ հայտնելով նրա «վիճակի» մասին:

8.      Գրգռիր նրա երևակայությունը: Հագիր BDSM ոճի ներքնազգեստ սովորական զգեստի տակից և թույլ տուր, որ նա նկատի կաշվե հատվածները, երբ բլուզդ «պատահաբար» ցած կիջնի ուսերիցդ…..

9.      Դպրոցականների պես: Մնա կիսավարտիքով և կրծկալով սիրով զբաղվելիս` ստիպելով նրան դիպչել քեզ կտորի վրայից: Իսկ հիմնական մասին անցնելուց առաջ, ի վերջո հանիր ներքնազգեստդ:

 

10.  Հայացքներով բախում: Երբ արդեն մոտ ես օրգազմին, նայիր նրա աչքերի մեջ և մնա այնքան, մինչև աչքերդ ինքնաբերաբար փակվեն օրգազմից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել