Տունս քանդվեց

Սա վերջն է, ես կործանված եմ

Բռնեք ձեռքերս, թե չէ կսպանեմ

Ես անճար եմ, անզոր եմ

Հաշված օրեր են մտածել

Էլ ինչ սպասես, պարզից էլ պարզա

Տոմս եմ առնում թռնեմ, էդ կփրկի

Մարդիկ արթնանում են, ապրում, քնում ու երազ տեսնում այս մտքերով, այս տրամադրությամբ ու նախապաշարումով՝ չմտածելով, որ իրենց տրամադրությունն ու իրավիճակը ստեղծում են իրենք: Մի կաթիլ լավատեսությունը կարող է ամեն ինչ գլխիվայր շրջել, որովհետև, երբ դու ճաշում ես, կացարան ունես, տարրական պայմաններն ունես, արդեն ապրել է: Պետք չէ միշտ խամրեցնել գույներն ամենածեծված ու անհետաքրքիր նախադասություններով:

Դժվար է, դաժան է, ծանր է, անդառնալի է, անլուծելի է, անշրջելի է: Շատ հարցերի այս պատասխանները ես էլ գիտեմ, բայց այս մասին գոռալով՝ միայն սեփական անձդ ես անկարողության մատնում:

Երևի այս հարցում լրագրողները նույնպես մեղավոր են, որ միշտ խոսում են վթարներից, սպանություններից, կողոպուտներից, աղքատությունից: Պետք չի խոսել հարուստից ու բարձրաձայնել, որ ամեն ինչ լավ է, լավն է գնում, բոլորս էլ գիտենք ու տեսնում ենք այն, ինչ կա, բայց պետք ա ապրել պոզիտիվ տրամադրությամբ, չլինել անջատված ու անտեղյակ, բայց չլինել գորշ, գաղջ, ինչպես ասում են, պայմանները ծանր են, հետոն կարող է թեթև լինել, եթե մյուս նժարին չեք ավելացնում բազմապատիկ ու բացասական կանխատեսումները:

Հ.Գ. Նոր տարին բոլորին վախեցրել է, բայց եթե սուպերմարկետում մի քիչ շրջեք, կնկատեք, բոլորը բուդ են առնում, դաժե իմ ունեցած ամենաաղքատ բարեկամը, հետևաբար բողոքելը դարձել է կենսական պահանջ՝ ուտելու, խմելու ու մնացածի նման մի բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել