Armnewstv.am-ը գրում է․
Ի պատասխան ռուս-թուրքական համաձայնությունների` Եվրամիությունը վերականգնում է կառույցին Թուրքիայի անդամակցության ընդհատված բանակցությունները: Դրանք կսկսվեն հունվարին: Թուրքիայում են ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուները: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և երկու եվրահանձնակատարները հանդիպել է Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ: Պաշտոնապես օրակարգի գլխավոր հարցը իսլամիստների դեմ համատեղ պայքարն է: Բայց ԵՄ գլխավոր դիվանագետը Թուրքիա է այցելում Ռուսաստանի նախագայի այցից մեկ շաբաթ անց: Պուտին-էրդողան հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք Ռուսաստանին օգնում են մասամբ շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Եվրամիությունը ցանկանում է Թուրքիային ստիպել միանալ հակառուսական պատժամիջոցներին, կամ առնվազն չխանգարել դրան, փոխարենն առաջարկում է արագացված անդամակցություն: Թուրքիայի իշխանությունը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում ընտրություն կատարել Ռուսաստանի և Եվրամիության միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ