Հայաստանի կառավարությունում հերթական կառուցվածքային փոփոխություններն են սպասվում։ Բացի նրանից, որ ստեղծվելու է ներքին գորրծերի նախաարարություն, որոշվել է նաև միավորել Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարությունները և այդ նոր նախարարությունը, ըստ ասեկոսեների, կգլխավորի ներկայիս գյուղնախարարը։

Մի կողմից, շատ են խոսակցությունները, որ այդ միավորումները ողջամիտ ու հասկանալի չեն։ Մասնավորապես, շատ է խոսվել ԱԻՆ-ի ու Տարածքային կառավարման նախարարության միավորման, ինչպես նաև նոր մեգաֆիննախի մասին։

Ինչ խոսք, իհարկե քննարկել կարելի է դետալները, բայց համաձայնվեք, չինովնիկակակն ապարատի ու նախարարությունների կրճատումը դարձել էր օրվա հրամայականը, որովհետև աբսուրդ է, երբ Հայաստանն ավելի շատ նախարարություններ ուներ, քան, ասենք, հսկայական Ռուսաստանը։ Չինովնիկների անիմաստ գլխաքանակ, հետևաբար՝ նաև անիմաստ կոռուպցիոն ռիսկեր։

Մնում է, որ սփյուռքի նախարարությունն էլ լուծարեն ու դարձնեն ինչ-որ վարչություն՝ ԱԳՆ-ի կազմում, մեկ էլ. իհարկե. Մշակույթի նախարարությունը կարելի է իսպառ լուծարել, որովհետև միևնույն է, վնասից բացի օգուտ չեն բերում, ու մշակույթն ավելի ապահով կլինի բարձիթողի վիճակում, քան սրճախմությունների ու պաատմական հուշարձաններում փարթիների կազմաակերպելու այս գիտակների «հովանու» ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել