«Ասում են, որ «Հայաստանի ձայնը-3» երգի մրցույթի ժյուրիի անդամների միջև բավականին տարաձայնություններ կան: Բանը հասել է նրան, որ մաեստրո Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է՝ եթե իր սաներից մեկը չդարձավ մրցույթի հաղթող, ապա ինքն այսուհետ ոչ մի կոմպոզիցիա չի ստեղծելու ոչ Սոնայի, ո՛չ էլ Եվա Ռիվասի համար: Ինչ վերաբերում է Հայկոյին, ապա, ըստ լուրերի, նա նախապես հայտարարելով, որ չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները Արմեն Մարտիրոսյանի հետ, չեզոք դիրք է բռնել: Եթե այս ամենը միայն խոսակցություններ չեն, այլ իրողություն, ապա անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ մոլուցքով է տառապում մաեստրոն: Երևի տեսնում է, որ բոլոր ոլորտներում մենաշնորհ կա, որոշել է այս ոլորտն էլ ինքը մենաշնորհի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել