Անձերի կամ խմբերի մեջ չէ աղքատության ցուցանիշի բարձր լինելու, գործազրկության ու ցածր աշխատավարձերի մեղավորությունը, ոչ էլ կուսակցությունների, քաղաքական միավորումների: Հիմնականում երկրի ղեկավարությունը, իշխող կուսակցությունը, ընդդիմադիրները զբաղված են քավության նոխազների քննադատությամբ և «ընկած եզերի դանակահարությամբ»:
Պետությունը գոյատևում է իր ֆինանսական ռեսուսրսների ճիշտ տնօրինմամբ: Դեմոկրատ պետությունները հենց աչքի են ընկնում իրենց կայացած բանկային համկարգով և ֆինանասական ռեսուրսների հավասարաչափ կիրառմամբ (հավասարաչափը այստեղ հարաբերական է): Մեր պատմության մեջ էլ եղել են ժամանակներ, երբ կարողացել ենք ճիշտ օգտվել տվյալ ժամանակահատվածից և հասնել տպավորիչ արդյունքների: Հիշենք Կիլիկիան թագավորության օրինակը, երբ ներկայիս ՀՀ-ի տարածքից փոքր տարածք ունեցող թագավորությունն իր առևտատնտեսական մարտավարության ճիշտ կազմակերպման արդյունքում կարողացավ եվրոպական պետություններին պարտքի տակ գցել և ինտենսիվ վերածվել համաշխարհային բանկի:
Միանշանակ մեր կոմֆորտի այս անհաջող վիճակի համար մեղավոր են ՀՀ-ում գործող բանկային համակարգը, բոլոր բանկերն առանց բացառությունների և հենց Կենտրոնական Բանկի գլխավորությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/881632795215043
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել