Украинская правда-ն հաղորդում է, որ Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ «Ղրիմը ռուսների համար՝ ինչպես Տաճարի լեռը` հրեաների համար, որ Ռուսաստանի արմատները Ղրիմում են, որ Ռուսաստանին ոչ ոք ծնկի չի բերի, Հիտլերին չի հաջողվել, չի հաջողվի նաև Արևմուտքին»,- ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ առ մեկ կրկնում է Հիտլերի թեզիսները Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ:
Կար ժամանակ, երբ «Վարդերի հեղափոխության արքայազնը» նույնիսկ հիացմունք էր առաջացնում մեզ` հայաստանցիներիս մոտ` իր հայացքների թարմությամբ, աշխուժությամբ, գործունյայությամբ, համարձակությամբ: Հիմա պարզապես խղճահարություն կարելի է զգալ քաղաքական... ոչ այն է ասել` թոշակառուի, ոչ այն է ասել սպառված պարունակի վերածված «դիակի» հանդեպ, որն ուղղակի իր կյանքի օրերն է մաշում Սպիտակ տան շպրտած փշրանքներով: Խղճալի է, երբ մարդը տեղի է տալիս ինչ-ինչ գայթակղությունների, ու կարճատև աստեղային ժամից հետո... Ակամա հիշեցի Շիրազի հայտնի տողերը` մարգարիտի ու փրփուրի վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել