Հոգեբանական հնարքներ.

Ֆրանկլինը միշտ ասում էր. «Նա, ում լավություն եք արել, կփոխհատուցի Ձեզ էլ ավելի մեծ լավությամբ»:


1. Պատասխան բարի գործին կամ Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը: 
Մի անգամ Բենջամին Ֆրանկլինը ցանկանում էր լավ հարաբերություններ հաստատել մի մարդու հետ, ով իրեն այնքան էլ լավ չէր վերաբերվում: Այդ մարդը շատ թանկարժեք և հազվադեպ մի գիրք էր փնտրում, որը կար Ֆրանկլինի գրադարանում: Իմանալով այդ մասին` Ֆրանկլինն իր գիրքը փոխառում է այդ մարդուն: Արդյունքում` նրանք դառնում են լավագույն ընկերներ:

2Խնդրեք ավելին, քան ցանկանում եք ստանալ: 
Այս հնարքը գրեթե միշտ աշխատում է. սկզբում Դուք, բնականաբար, մերժում կստանաք, սակայն եթե մարդն իսկապես հետաքրքրված է Ձեզնով, որոշ ժամանակ անց նա կառաջարկի Ձեզ Ձեր ուզածից մի փոքր քիչ, բայց դա կլինի ավելին, քան Դուք ի սկզբանե ցանկացել եք:

3. Դուք կարող եք պարտադրել մարդուն Ձեզ օգնելու ցանկությունը: 
Դա արվում է հետևյալ կերպ. խնդրում եք մարդուն անել մի բան, որը հաստատ գիտեք, որ նա չի կարող անել: Մարդը ստիպված կմերժի Ձեզ, սակայն ներքուստ իրեն պարտավորված կզգա մեկ այլ բան անել Ձեզ համար և արդեն ինքնուրույն կսկսի առաջարկել Ձեզ իր օգնությունը: 

4. Մարդու անունը կախարդական ազդեցություն ունի: Զրույցի ընթացքում մարդու անունը դրական համատեքստում հաճախակի կիրառելու դեպքում նրան դրականորեն տրամադրում եք դեպի Ձեզ:

5. Շողոքորթությունն ամենուր։ Շողոքորթությունը դրական արդյունքներ է բերում, եթե բնական է հնչում, այլապես այն կարող է ավելի շատ վնասել:

6. Հայելի. մարդուն դուր գալու լավագույն միջոցներից է նրան կրկնօրինակելը: 
Կողքից նման մարդիկ քամելեոնի տպավորություն են թողնում, սակայն այդ հատկությունը պետք է գոնե մի քիչ զարգացած լինի, այն կօգնի Ձեզ գրավել պետքական մարդկանց:

7. Մարդուց ինչ-որ բան խնդրեք, երբ նա հոգնած է։ Հոգնած վիճակում մարդիկ ավելի հակված են կատարել այլոց խնդրանքը: Պատճառն այն է, որ ֆիզիկական հոգնածությունը նաև մտավոր հոգնածություն է առաջացնում, և մարդը պարզապես հակադրվելու ցանկություն չի ունենում:

8. Սկսեք խնդրել փոքր բաներից։ այդպես Դուք կկարողանաք վստահություն ձեռքբերել: Կատարելով Ձեր փոքրիկ խնդրանքները` մարդիկ հոգեբանորեն հասունանում են ավելի մասշտաբային խնդրանք կատարելուն:

9. Մի´ ուղղեք մարդկանց, երբ նրանք սխալ են: Մարդու սխալը միանգամից ճակատին ասելով՝ երբեք չեք կարողանա ստիպել նրան փոխել իր կարծիքը: Եթե ցանկանում եք, որ մարդն ընդունի իր սխալը, պետք է այն շատ կոռեկտ և զգուշորեն մատնացույց անեք:

10. Մեջբերեք այն մարդկանց արտահայտություններն ու բառերը, ումից ակկնկալիքներ ունեք: Այս հնարքը նման է քամելեոնի հնարքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել