Անկեղծ ասած՝ զարմանում եմ ընկերներիս ու ֆեյսբուքի ակտիվ պայքարողների վրա, ովքեր այս քանի օրը բորբոքված են Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) խոսքերից, ով ասել էր` «Հայ ազգը միշտ եղել է ուրիշի լծի տակ, սովոր է, որ իր գլխին միշտ մեկը պետք է լինի: Լավ չի՞ ռուսների հետ. որ իրար հետ չլինեինք, մեզ ուտելու են: Եթե ռուսը չլիներ, Ղարաբաղը ո՞նց էինք պահելու, մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց: Առաջին հերթին այն լուծում է մեր երեխաների, մեր ժողովրդի ապահովության հարցը»:
Իհարկե, ամոթ եմ զգում, որ Աժ պատգամավորի կողմից նման բան է հնչել, բայց նրան ի՞նչ վիրավորեմ, նա արտասանում է իշխանության տեսակետը... Եթե մյուսները չեն բարձրաձայնում, փսփսում են անկյուններում ու կուլիսներում, էս մարդը պարզ ասեց էն, ինչ իրանք են քննարկում ու մտածում, էն, ինչ տարածում են ժողովդրի մեջ, որ եթե մենք Ռուսաստանի ասածները չանենք, մեզնից կխռովի, ու ադրբեջանցին ու թուրքը մեզ կուտեն, ռուսը մեզ կուտի...
Իմ անկեղծ վրդովվող ընկերներ, նորությո՞ւն եք լսել, թե Մհերին էր պետք անդրադառնալ.....
Գիտեք, ուզում եմ, որ արժանապատվության խնդիր դնենք, ու էս խոսքերից վրդովված քայլեր ձեռնարկենք, բայց գիտեմ, որ մի անգամ գրելու եք, գազը թողեք ու սպասեք նմանատիպ նոր խոսքերի, որ պատասխանեք, որ ձեր «ստաժը» պահպանեք...
Եթե վիրավորվում ենք ու մնում վիրավորված, քայլեր չենք ձեռնարկում, վիրավորողները կրկին վիրավորում են...