Պարզվեց, որ Հանրային Հեռուստաընկերությունը անվորակ ու ցածորակ հեռուստասերիալներ արտադրելուց բացի` նաև ստում է: <Ազատ գոտի> հաղորդման շրջանակներում համայն հայությանը հայտարարվեց, որ <Գեներալի աղջիկը> հեռուստասերիալը երկար չի ձգվելու և ավարտվելու է 2012 թ-ի սեպտեմբերի 21–ին (դիտել տեսանյութը): Այնքան էի ուրախացել, որ այդ խեղկատակությունը նախորդների համեմատ ավելի քիչ է մնալու եթերում, բայց արի ու տես, որ Արտակ Վարդանյանը սերիալի ռեժիսորի և սցենարիստի ներկայությամբ ստեց` հավանաբար հեռուստաընկերության ղեկավարության գիտությամբ: Ինչն՞ է որևէ իմաստ չունեցող սերիալի ձգձգման պատճառը, երբ արդեն ասելիք չկա : Իրենց <հանճարեղ մտքերով> հպարտացող ստեղծագործական խումբը համոզված եմ, որ չկատարեց իր առջև դրված պահանջները և ասեմ, թե ինչու՞: Հենց սկզբից հայտարարվեց, որ սերիալի հիմքում դրված է հայրենասիրության ոգին, բայց այս ամենին զուգահեռ, գուցե ակամայից ` ապացուցվեց, որ Գեներալների բարեկամները բանակում չեն ծառայում: Սերիալում նրա եղբոր որդին վիրավորվեց Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում և չգիտես ինչպես՞ հայտնվեց Ղարաբաղի զինվորական հոսպիտալում: Վիրավոր զինվորին տեղափոխեցին Երևան և չգիտես ինչու՞ նա բուժումը ավարտելուց հետո ոչ թե վերադարձավ զորամաս, այլ գնաց Գեներալի տուն: Հետո էլ որոշեց ամուսնանալ, վայելեց մեղրամիսը, սկսեց ազատ շրջել քաղաքում: Ինչու՞ են նման ազատություններից և արտոնություններից օգտվում միայն թիկունք ունեցողները և հասարակ զիվորներին նման դեպքերում անմիջապես վերադարձնում են զորամաս: Միթե՞ իր < գլուխը գովացող > սցենարիստը չէր մտածել, որ Գեներալի բարեկամ զինվորին նման արտոնություններով օժտելը կարող է զորակոչի շեմին կանգնած երիտասարդների մոտ առաջացնել անվստահություն Բանակի նկատմամբ: Ինչու՞ էր Սաշը ազատ <ֆռֆռում> քաղաքում և ոչ մի անգամ չհայտնվեց Զինվորական Ոստիկանության <աչալուրջ> աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Կներեք, մի պահ մոռացա, թե նա ում՞ եղբոր որդին է: Կամ ինչքան՞ կարելի է մի քանի երկար ու ձիգ սերիա ցուցադրել չռված աչքերով և անհասկանալի շարժումներով <հոգեկան ծանր > վիճակում գտնվող անտաղանդ <դերասանի> նյարդայնացնող և ծաղը հիշեցնող խաղը: Հասկանում եմ, որ գումար եք վերցրել և դրա դիմաց պետք է եթեր լցնեք, բայց դա հեռուստադիտողների առողջության և առանց այն էլ քայքայված նյարդերի հաշվի անել պետք չէ: Այս սերիալում այնքան կիքսեր կան, որոնց մասին ուղղակի խոսել չեմ ուզում, որ իրենց <պրոֆեսիոնալ> համարող անձնակազմը չնեղանա ինձանից, միայն ուզում եմ ասել, որ միշտ դժբախտ և անիմաստ ղժղժացող հերոսների դարդից <արցունքի մեջ խեղդված> հեռուստադիտողը հիմար չէ և նկատում է ամեն ինչ: Հետաքրքիր է նաև, որ իրենց սերիալների առաջատար լինելու հանգամանքը անհասկանալի պատճառով փորձում են ընդգծել ոչ թե վարկանիշային, այլ ռեյտինգային նորաոճ արտահայտությամբ: Ուր՞ անհայտացան Կարոն և իր ընտանիքի անդամները, բա միանգամից կվերցնեն ու մի ամբողջ ընտանիքի կբնաջնջեն՞ աշխարհի երեսից հարգելի սցենարիստ: <Ազատ գոտի> հաղորդման շրջանակներում հնչեցրած Ձեր հայտարարությանը ի պատասխան կարող եմ ասել, որ հաստատ կան ավելի խելացի, գրագետ ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ավելի լավ սցենարներ կարող են գրել, ուղղակի ՁԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ <սեփականաշնորհել> է Հանրային Հեռուստաընկերության սերիալային դաշտը և այն որևէ մեկին զիջել չեք ցանկանում: Դուք արդեն սպառել եք Ձեզ և դա զգացվում է Ձեր խմբի կողմից արտադրված հերթական անորակ ու տափակ արտադրության եթեր հեռարձակվելուց մի քանի օր անց : Կարծում եմ արդեն <վաստակած> հանգստի անցնելու և ասպարեզը ուրիշներին զիջելու ժամանակն է: Այս հոդվածով նպատակ չունեի ևս մեկ անգամ քննադատել <Գեներալի աղջիկը> սերիալը, ուղղակի վիրավորական է, երբ երկրի Պետական Հեռուստաընկերությունը հրապարակավ ստում է և խաբկանքի մեջ պահում իրենց բնորոշմամբ <սերիալամոլ> հասարակությանը : Եվ վերջում էլ այս նյութի ընթերցողներին մի հարցադրում : Տեսնես Անահիտ Մխիթարյանի սցենարներով Հանրայինի նկարահանած սերիալներն են ավելի <դեբիլոտ> ու ծայրաստիճան անգրագետ, թե նույն բնագավառում գտնվող և իր դիրքերը չզիջող Արմենիա հեռուստաընկերության < հանճարեղ> սցենարիստ Դիաննա Գրիգորյանի(Դժվար ապրուստ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել